Երևան
26 / Մայիս / 2019

Ոստիկանությունը պարզաբանում է պատանդառուի չեզոքացման մանրամասները

Վերջին օրերին համացանցում, ԶԼՄ-ներում և Երևանյան «բեսեդկաներում» բուռն քննարկման առարկա է դարձել օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում իրականացված վնասազերծման գործողությունը: Առանձնացրել եմ ավելի հաճախ հնչող հարցերը:

1. Հնարավոր չէ՞ր չսպանել։
Միանգամից ասեմ, որ ոստիկանությունը պատանդ վերցրած անձին սպանելու նպատակ չի ունեցել: Խնդիր է դրվել վիրավորել ուսը, որպեսզի ձեռքն անշարժացվեր, որովհետև նրա գործողություններն ավելի ու ավելի վտանգավոր էին դառնում պատանդի կյանքի համար: Ասվածի վկայությունն առկա է տեսանյութերում. նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը կարող է տեսնել, որ պատանդառուի գլուխն ու պարանոցը բաց են և կներեք, որպես թիրախ ավելի հարմար դիպուկահարին, բայց նշանակետը եղել է ուսը: Այնպես որ, խնդիրը պատանդին սպառնացող վտանգը նվազեցնելն է եղել և՝ ո՛չ մահացու եղանակով, պարզապես ուսագոտու շրջանի երակները խիտ են ու խոցելի և ըստ իս, արյունատար անոթի վնասումն է դարձել մահվան պատճառ: Դատաբժշկական եզրակացությամբ, կարծում եմ, կտրվի այս հարցի հստակ պատասխանը:

2. դիպուկահարի՝ բազմության մեջ աշխատելը
Ինչ վերաբերում է դիպուկահարի՝ բազմության մեջ աշխատելուն, ապա նրա նպատակը առանց մարդկանց վնասելու իր խնդիրը կատարելն է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողությանը, ապա պատանդ վերցնողը պատուհանից տեսնում էր ամեն ինչ, և տարածքում գտնվող քաղաքացիներին հեռացնելու դեպքում հաստատ կդիմեր գործողությունների, որոնք կվտանգեին պատանդի կյանքը: Խնդիր կար պահպանել փողոցի առօրյա վիճակը, որպեսզի պատանդառուի ուշադրությունը չկենտրոնանար նշանառուի ուղղությամբ և դա պատանդին սպանելու առիթ չհանդիսանար։ Կարծում եմ՝ հարցին պետք է նայել այլ տեսանկյունից. Դրվել է խնդիր, դիպուկահարը կատարել է փայլուն՝ առանց տարածքի մարդկանց ու պատանդին վնասելու:

3. բանակցությունների արդյունավետությունը:
Հայտնի է, որ բանակցությունները տևել են մեկ ժամից ավելի, և ընթացքում պատանդ վերցրած անձը որևէ կոնկրետ պահանջ չի ներկայացրել, ընդամենը արտահայտել է ինչ-որ ոչ ադեկվատ ցանկություններ, և անգամ երբ դրանք կատարվել են բանակցողների կողմից, պահանջել է չմոտենալ: Այնպես որ, դասական իմաստով բանակցություններ չեն եղել ի սկզբանե, իսկ պատանդին սպառնացող վտանգը չափազանց իրական էր: Իհարկե, անգամ իմ այս վերլուծությունները նախնական են. վերջնական ու պրոֆեսիոնալ վերլուծությունը կտան մասնգետները: Ուստի հորդորում եմ զինվել համբերությամբ և սպասել համալիր փորձաքննությունների ամփոփիչ եզրակացությանը:

4. Ի դեպ, հիմա էլ խոսակցություններ են գնում երկրորդ կրակոցի մասին։ Այո, դա նման իրավիճակներում գործադրվող պրոֆեսիոնալ միջոց է և կիրառվել է անգնդակ կրակոցի ձայնով վիրավոր պատանդառուի ուշադրությունը շեղելու նպատակով, կրկին ելնելով պատանդի կյանքին սպառնացող վտանգի իրական չափից:

դիտվել է 12280 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար