Երևան
21 / Փետրվար / 2018

Ուսուցիչը սովորեցնող է, ընկեր, ու ուղեկից... երբ շնորհավորում են ուսուցիչները

  Այսօր տոն է՝ 2017 թ. սեպտեմբերի 1-ը: Այն նման չէ տարվա որևէ օրվա կամ տոնի: Առաջին դասարանցիները, լայն ժպիտները դեմքներին, գեղեցիկ ծաղկեփնջերով, հուզմունքից թրթռացող սրտերով ծնողների ու իրենց տատիկ-պապիկների ուղեկցությամբ մտնում են դպրոց և աշխույժով լցնում դպրոցի՝ աշակերտներին կարոտած միջանցքներն ու դասասենյակները:
Սիրելի՚ աշակերտներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, նամանավանդ առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա ձեզ համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են իմ դպրոցը….»-, տնօրեն Ա. Ավետիսյան

  Ես պատիվ ունեմ կոչվելու մանկավարժ՝ ամենահարգի, ամենահեղինակավոր կոչման կրող, որը կրում եմ ամենայն սիրով ու հպարտությամբ: Ինձ համար ուրախություն է լինել հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի, դասավանդել Երևանի հ. 197 հիմնական դպրոցում ու լինել հրաշք՝ 9 բ (դասղեկ Գ. Սիմոնյան) դասարանի լեզվի ուսուցչուհին: Շնորհավո՜ր, շնորհավո՜ր, շնորհավո՜ր, իմ սիրելի հ. 197 հիմնական դպրոց ջան: Շնորհավո՜ր, իմ սիրելի աշակերտներ ու արևներ մեր դպրոցի:

Օրն, իհարկե, տոն է բոլորիս՝ աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գալիս են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։


Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան, որին անմասն չէր նաև իմ հարազատ կրթօջախը:

 

դիտվել է 9544 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....