Երևան
22 / Նոյեմբեր / 2017

Ադրբեջանական կողմը երբեք չի տանի լայնածավալ պատերազմի,քանի որ ադրբեջանի շարքային քաղաքացին չի կռվելու Ադրբեջանի համար

Ելակետ լրատվականի զրուցակիցը Աշոտ Ասատրյանն է, ով իր տեսակետը հայտնեց Ադրբեջանի ներքին խնդիրների, ինչպես նաև սահմանում տիրող իրավիճակի մասին:

Ադրբեջանի զինանոցում տեղի ունեցածը մեծ աղմուկ բարձրացրեց և հենց Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները այն որակեցին դիտավորություն:Ինչպե՞ս կմեկնաբանեք…

Աղմուկը բարձրացել է մինչ այդ զինանոցի պայթելը, քանի որ դրանից առաջ բացահայտվել էր,որ Ադրբեջանը գնված զենքերի մեծ մասը վաճառում է ահաբեկչական կազմակերպություններին:Ադրբեջանից էլ շատ մարդիկ մասնակցում են ահաբեկչական գործողություններին,խմբավորման անդամ են, խոսակցությունը դուրս էր եկել երկրի սահմաններից,իսկ ստուգումները ձևական բնույթ էին կրում: Բոլոր միջազգային կառույցներն էլ համագործակցում են Ադրբեջանի հետ,ավելի կոնկրետ Իլ համ Ալիևի հետ:Իսկ ինչ վերաբերում է պահեստներին,մինչ երեկ շրջանառվել էր 4 վարկած,երեկոյան ավելացավ հինգերորդը: Առաջինը վաճառքից խուսափելն էր: Երկրորդը անփութությունն էր:

Երրորդը ժողովրդի մեջ այն տարբերակն էր,որ հայ դիվերսանտների քայլն էր, դե երևի դա չմեկնաբանենք, քանզի տեղյակ չէինք:
Մյուս տարբերակն էլ մեր կողմից էր շրջանառվում՝Պուտինը պայթեցրեց,որպեսզի նոր զենք վաճառի:
Վերջին տարբերակը՝այն տեռակտ էր:

Իրական պատճառը չեն տա, պաշտոնապես մի բան կհայտարարեն:

Ի՞նչ վիճակում է Ադրբեջանի ներքին կյանքը:

Սովորական:Ուժեղ դիկտատուրա կա այնտեղ:Եթե համեմատենք Հայստանի հետ, շատ է տարբերությունը: Սովորական շարքային քաղաքացին դա չի զգա: Ներսի կյանքը մեկուսացված է: Հեռուստատեսությունից,ռադիոյից ստանում են միայն այն, որ հայերը թշնամի են: Իրենց համար մենք արտասովոր մարդկանց տիպ ենք:

Անդրադառնանք տիրող իրավիճակին:

Նորմալ ,հանգիստ վիճակ է,կան կրակոցներ Ադրբեջանի կողմից,որը 25 տարի կա ,եղել է: Նույնն են փաստում սպաները, ծառայակից ընկերներս:


Ի՞նչ է ցանկանում Ադրբեջանական կողմը,կարող է տանել լայնածավալ պատերազմի:

Ադրբեջանական կողմը երբեք չի տանի լայնածավալ պատերազմի,քանի որ ադրբեջանի շարքային քաղաքացին չի կռվելու Ադրբեջանի համար:Ես ունեմ ադրբեջանցի ծանոթներ,որոնց հետ շփվել եմ թե կայքով,թե հանդիպել եմ անձնապես,թեկուզ եթե ընդունեն,որ Ղարաբաղի տարածքը իրենց հողերն են,դա բացատրում են նրանով,որ իրենցն է եղել,պատերազմով վերցրել ենք:Իրենք ինքնակամ չեն գա կռվելու:Այդժամ պատերազմը պարտված է:Ինչքան էլ թուրքեր,ահաբեկչական խմբավորումներ գան կռվեն Ադրբեջանի համար,միևնույնն է,դա հայրենիքի համար մղված պայքար չէ:Եթե Իլ համ Ալիևը 0.1 տոկոս մտածեր,որ հաղթել է,վաղուց այդ պատերազմը սկսել էր:

Ի՞սկ բանակցային կարգավորման հեռանկարներ կա՞ն, թե՞ ոչ:

Այդ հարցը թղթի վրա լուծելու համար տարիներ են պետք:Չգիտեմ կտեսնե՞ք դա,թե՞ ոչ:

Իսկ ապրիլյան դեպքերը ինչպե՞ս անդրադարձան արցախյան կոնֆլիկտի վրա:


Ապրիլյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին,որ հող որ ոք չի հանձնելու: Թեկուզ իշխանությունը փոխվել է,ու փոխվելու է,մեր զինվորներն ու սպաները հող հանձնելու հրամանը հաստատ չեն կատարի: Սահմանին կանգնած ոչ մի զինվոր այդ հրամանը չի կատարի:

Ակտիվ լինելով սոցիալական հարթակներում,ի՞նչ կարծիքի եք,որքան կարևոր է տեղեկատվական պատերազմը, և Հայաստանը այդ հարթակում ի՞նչ տեղում է:

Տեղեկատվական պատերազմը դիրքային զենքով պատերազմին գրեթե հավասար բան է: Հայաստանում շատ թույլ է տեղեկատվական պատերազմը:Այդ առումով Ադրբեջանը մեզ գերազանցում է:

Սխալներ, որ արեց մեդիա դաշտը ապրիլյան պատերազմի ժամանակ:

Իմ կարծիքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ մեդիան մեծամասամբ լավ աշխատեց:

 

դիտվել է 20069 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ