Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Ինչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը Հայաստան-Դանիա խաղի հետ

1in.am-ը գրում է․

2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:

«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում», – ասել էր Հայրապետյանը:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն արդեն իսկ իրականություն է: Մեր հավաքականը զրկվել է խմբում առաջին երկրորդ հորիզոնականների համար պայքարելու հնարավորությունից: Տարբեր սոցիալական ցանցերում ոմանք Հայրապետյանի հեռանալ-չհեռանալը կապում են այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման հետ: Մասնավորապես, կարծիքներ են հնչում, որ Դանիային հաղթելը մեծ նվաճում կլինի մեր հավաքականի համար, և Հայրապետյանը չի հեռանա: Ձախողում կոչվածը նշանակում է չկարողանալ հասնել նպատակին:

Այսինքն՝ նույնիսկ եթե Հայաստանը ենթախմբում զբաղեցներ 3-րդ հորիզոնականը և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեր երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականին, միևնույն է՝ մերոնց ելույթը կհամարվեր ձախողված: Տարիներ շարունակ մենք խնդիր ենք դնում դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց ձախողվում ենք: Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ այս շրջափուլում Հայաստանը 3-րդ հորիզոնականում չի հայտնվի և դժվար թե շրջանցի 4-րդ հորիզոնականում գտնվող Ռումինիային:

Ձախողման պատճառներ կարելի է շարունակ որոնել և գտնել: Ոմանք, մանրակրկիտ վերլուծելով հավաքականի խաղերը, մեղադրում են ֆուտբոլիստներին՝ նրանց անվանելով ոչ պրոֆեսիոնալներ: Ոմանք քննադատում են գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Ինչ խոսք, մեր ֆուտբոլիստները չեն փայլում վարպետությամբ, և չունենք Ժոզե Մոուրինյոյի պես մարզիչ: Ձախողումը ֆուտբոլիստների, Արթուր Պետրոսյանի հետ կապելով, սակայն, շատ վերլուծաբաններ և մասնագետներ պարզապես ջուր են լցնում Հայրապետյանի ջրաղացին: Ձախողման, անհաջողության մեջ մեղավոր են համակարգում գտնվող բոլոր ֆիգուրները, բայց գլխավոր պատասխանատուն այդ իսկ համակարգի ղեկավարն է:

Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում մշտապես ձախողվել է, և այդ ձախողման համար պատասխանատու են ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր նախագահները: Նախորդ ընտրական շրջափուլում Հայաստանի հավաքականը աննախադեպ ձախողում արձանագրեց՝ 8 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր: Ո՞վ պատասխան տվեց կատարվածի համար: Ո՞վ է պատասխան տալու ընթացիկ ընտրական փուլում ձախողվելու համար:

Հայրապետյանը խոստացել էր հեռանալ՝ հայտարարելով, որ ստախոս չէ: Ինչևէ, ժամեր անց կկայանա Հայաստան-Դանիա հանդիպումը, կկայանա կիսադատարկ «Հանրապետականում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 98520 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի