Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

ԱԱ-2018. Հայաստանը պարտվեց Դանիային

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց Դանիայից՝ 1:4: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընթացած հանդիպումը շատ խոստումնալից սկսվեց մեր թիմի համար. արդեն 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:

Սակայն դրանից հետո դանիացիները խաղը վերցրեցին իրենց վերահսկողության տակ, տարածքային և խաղային մեծ առավելություն ունեին, ինչն էլ վերածվեց գոլերի. 1-ին խաղակեսում Դիլեյնին հավասարեցրեց հաշիվը, Էրիկսենը տուգանային հարվածից առաջ մղեց Դանիային: 2-րդ խաղակեսում Դիլեյնին ևս երկու գոլ խփեց ու հեթ տրիկի հեղինակ դարձավ: Այս հաղթանակից հետո Դանիան վաստակեց 16 միավոր, հավասարվեց առաջատար Լեհաստանին, որը մեկ խաղ պակաս ունի և այսօր երեկոյան կընդունի Ղազախստանի հավաքականին:

Հայկական թիմը 6 միավորով մնաց 5-րդ տեղում: ԱԱ-2018. Հայաստան-Դանիա՝ 1:4 Կորյան, 6 – Դիլայնի, 17, 82, 90+3, Էրիկսեն, 29 

դիտվել է 4219 անգամ

Այս թեմայով

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի