Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Երևանում մետրոյի վարորդը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի 38-ամյա աշխատակցին, ով վնասվածքներից մահացել է

Սեպտեմբերի 6-ի գիշերը մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել աշխատակցին մի քաղաքացու:

 ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ  ահազանգ է ստացվել նույն օրը՝ ժամը 00:15-ին:

«Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է 1979թ ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է»,-ասացին ՔԿ-ից:

Լրատվական բաժնի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Կատարվում է քննություն:

դիտվել է 16323 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի