Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Իհարկե գումար կարելի է աշխատել որևէ տեղ աշխատելով, սակայն մեր օրերում կարելի է ժամանակ չկորցնել ու միանգամից մտածել բիզնես գաղափարն իրականացնելու մասին: Ցանկացած պարագայում բիզնես սկսելու հիմքում նախ պետք է լավ գաղափար լինի, ընտրեք ձեզ հարմար ոլորտ, որտեղից դուք բավականաչափ լավ հասկանում եք ու փորձեք այդ գաղափարը կյանքի կոչել: Այժմ կներկայացնենք քայլերի հաջորդականությունը, թե ինչպես իրականացնել ձեր գաղափարը:

Քայլ 1. Ընտրեք բիզնես-գաղափարը:

Ընտրեք այն գաղափարը, որը ձեզ հարմար է, որը կարող եք բավականաչափ լավ իրականացնել, քան ձեր մրցակիցները, ուսումնասիրեք ձեր մրցակիցների աշխատանքը, գտեք այն մրցակցային նուրբ կետը, որով դուք կարող եք առաջ անցնել ձեր մրցակիցներից:

Քայլ 2. Գաղափարի էքսպրես-փորձարկում.Ալարկոտություն մի արեք, ու թղթի վրա պատասխանեք հետևյալ հարցերին:

1. Ձեր ապրանքը կամ ծառայությունն արդյոք ունի պահանջարկ:
2. Դուք արդյոք այդ ոլորտը բավականաչափ գիտեք:
3. Ձեր ապրանքը/ ծառայությունն ավելի որակյալ է, ավելի էժան, քան արդեն շուկայում առկա ապրանքը/ ծառայությունը:
4. Դուք ունեք յուրահատուկ առաջարկ: Դուք հստակ գիտեք, թե ինչու անպայման պետք է ձեր ապրանքը գնեն:

5. Դուք գիտեք, ովքեր են ձեր հաճախորդները:
6. Դուք գիտեք, թե ինչպես առաջարկել, վաճառել ձեր ծառայությունը կամ ապրանքը:
Եթե այս յուրաքնչյուր կետին դուք հստակ պատասխան ունեք, ապա կարող եք համարձակորեն սկեսլ ձեր բիզնեսը:

Քայլ 3. Կազմեք գործողությունների պլանը:
Ցանկացած դեպքում դուք պետք է նախապես հստակ իմանաք, թե ինչ գործողություններ պետք է կատարեք բիզնեսը սկսելուց ինչպես առաջ, այնպես էլ ընթացքում:
Քայլ 4. Սկսեք վաճառել: Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 11615 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի