Երևան
21 / Մայիս / 2018

Բյուրականի հրդեհը մարված է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքները սեպտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա:
Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաև գիշերը:
Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են կրակը տեղայնացնելու և դեպի բնակավայրեր տարածումը կանխելու համար: Կիրառվել են հրդեհաշիջման տարբեր եղանակներ (ուղղաթիռով իրականացվել է ջրթափման գործողություն, հրշեջ-մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և տարբեր պարզունակ գործիքներ), անօդաչու թռչող սարքով և ՀՀ ՊՆ ուղղաթիռով բազմաթիվ անգամներ իրականացվել է օդային հետախուզություն՝ դժվարմատչելի վայրերում կրակի ու ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման համապատասխան մարտավարություն ընտրելու համար, որի շնորհիվ անտառապատ տարածքը գրեթե ամբողջությամբ պահպանվել է:
Այսօր երեկոյան Արագածոտնի մարզում գործող հրդեհաշիջման շտաբում անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների և հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների ավարտի մասին:
ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանն իր խոսքում, ԱԻ նախարարության անունից, շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ընդգրկված հրշեջ-փրկարարներին, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ու քաղաքացիներին, որոնք աջակցել են հրդեհի մարման աշխատանքներին:
«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վ.Աբրահամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին՝ հայրենանվեր ծառայություն իրականացնելու համար:
Քանի որ առաջիկա օրերին հանրապետությունում կանխատեսվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն»:

դիտվել է 2225 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...