Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Առաջ նրան ծաղրում էին մուգ մաշկ ունենալու համար, իսկ հիմա նրա համար խելագարվում են․ սևամորթ բարբիի պատմությունը

Համարյա բոլոր երեխաներն էլ սիրում են խաղալ բարբի տիկնիկներով, հատկապես աղջիկները, ովքեր իրենց տիկնիկներին տարբեր սանրվածքներ են տալիս, գույնզգույն շորեր կարում և այլն։ Սովորաբար բարբի տիկնիկները սպիտակամորթ են լինում, սակայն այս աղջիկը բարբի տիկնիկի կենդանի մարմնավորումն է, այն էլ՝ մուգ մաշկով։

Ավստրալացի մոդել Դաքի Թոթը պատմել է, թե մինչ սիրված և ցանկալի մոդել դառնալը ինչպես էին շրջապատի մարդիկ վերաբերվում նրան։ Ծնունդով նա Հարավային Սուդանից է։

Դեռ 2013 թվականին նա մասնակցում էր Australia’s Next Top Model գեղեցկության մրցույթին։ Այդ ժամանակ Դաքին 17 տարեկան էր և շատ կոմպլեքսավորված․ բոլորը նրան ծաղրում էին մուգ մաշկ և նման մազեր ունենալու համար։ Նրան ինչ անուն ու մականուն ասես, որ չէին կպցնում։ Հենց այդ պիտակներից խուսափելու համար էլ նա 2 տարով հեռացավ սոցիալական կայքերից և հեռուստաէկրաններից։

Սակայն վերջերս նա վերսկսեց մոդելի իր կարիերան նոր ուժերով։ Այլևս նրան չի հետաքրքրում, թե ով ինչ կասի իր մասին․ «Այն, ինչ մարդիկ ասում են, պատադիր չէ, որ համընկնի քո իրական էության հետ»,-հպարտությամբ նշում է Դաքին։

 

Նա Ավստրալիայից տեղափոխվել է ԱՄՆ, Նյու Յորք, ուր ասում է՝ ավելի հեշտ է ապրելը, քանի որ մարդիկ առավել լայնամիտ են ու չեն քննադատում միմյանց։

Ի դեպ, Դաքի Թոթը սոցցանցերում 300 հազարից ավելի հետևորդ ունի, ինչը նշանակում է, որ մարդիկ գնահատում են նրա յուրահատուկ և բնատուր գեղեցկությունը։

դիտվել է 4554 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի