Երևան
18 / Հունիս / 2018

Ժամանակակից Սպառազինություն: ԲՄ-30 ՍՄԵՐՉ.Yelaket.am

Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։

Արտադրություն
Սմերչ ՀԿՌՀ-ը մշակվել է ԽՍՀՄ-ում, հիմնականում Տուլայի, ինչպես նաև այլ ձեռնարկությունների մասնագետների կողմից։ 1985 թվականին ամենահզորը Մ-87 (ՀԿՌՀ)-ն էր։ Մինչև որ 1990 թվականին Չինաստանն արտադրեց WS-1 (ՀԿՌՀ)-ն[1]:

Մարտավարատեխնիկական տվյալներ
Սմերչ համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է 43.7 տոննա։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի բազայի վրա։ Մարտական մեքենան զարգացնում է 60-65 կմ/ժ արագություն։ Սմերչ համակարգի հրթիռների քանակը 12-ն է՝ տրամաչափը 300 միլիմետր։ Այս համակարգերի կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, նվազագույնը՝ 20 կմ։ Հրթիռների մարտական քաշը կազմում է 800 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 280 կգ։

դիտվել է 26861 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են