Երևան
22 / Նոյեմբեր / 2017

Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. ով կփոխարինի նրան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել: Բոլորը շունչները պահած՝ սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանը ում է «զոհաբերելու» հաջորդիվ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս որոշ ժամանակ անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, եւ փոխարենը կնշանակվի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:

Մ. Հակոբյանը իր մտերիմների շրջապատում ակնհայտ ցույց է տալիս, որ իր նկատմամբ նման վերաբերմունքը անարդար է: Եւ որպեսզի ընդգծի իր առավելությունը «ջահելների» նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին սկսել է դեմոնստրատիվ քայլերով ի ցույց է դնել, որ զինվորական հարցերում որոշում կայացնողը ինքն է, այլ ոչ թե Վ. Սարգսյանը, որը կարող է զուտ ներկա գտնվել որեւէ նիստի»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 60930 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ