Երևան
21 / Նոյեմբեր / 2017

Հինգ պատճառ 30 տարեկանից հետո ամուսնանալու համար

Ահա թե ինչու պետք է ամուսնանալ 30 տարեկանից հետո։

1.Դուք արդեն ճանաչում եք ձեզ

20 տարեկանում մարդիկ այնքան էլ լիարժեք չեն ճանաչում իրենց։ Հենց այս ընթացքում են երիտասարդները սկսում ճանաչել իրենց ներաշխարհը, հասկանալ իրենց ցանկություններն ու նպատակները։ Իսկ երեսունից հետո մարդիկ ճանաչում են իրենց եւ գիտեն, թե ինչ պետք է ակնկալել այս կյանքից եւ ինչն է իրենց հարկավոր եւ ինչը՝ ոչ։

2. Դուք ֆինանսապաես ապահոված եք

Երիտասարդ տարիքում մարդիկ չեն կարող լիարժեք ապահովել իրենց։ Ավելին, երբ 20-ամյա երիտասարդները ամուսնանում են, նրանք կանգնում են ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, ինչը բացասաբար է ազդում նաեւ զույգի երջանկության վրա․ չէ՞ որ ամուսնությունից հետո զույգի ծախսերն ավելանում են։ Իսկ ֆինանսապես ապահոված ընտանիքում զույգերը նման խնդիրների առաջ սովորաբար չեն կանգնում։

3. Դուք հասկանում եք, որ փորձի պակաս չունեք

Երիտասարդ տարիքում կարելի է սխալներ թույլ տալ, քանի որ դրանք հեշտությամբ հաղթահարվում եւ ուղղվում են։ Սակայն ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվում է։ Ուստի, 20 տարեկանում պետք է փորձ ձեռք բերել, որպեսզի 30-ից հետո ավելի խելամիտ որոշումներ կկայացնեք։

4. Ամուսնությունը հավերժ է

Ամուսնության հարցում պետք չէ շտապել։ Ինչու՞ եք ցանկանում «զուգընկեր ունենալու» կամ «ավելի ինքնավստահ լինելու համար» նման լուրջ քայլ անել։ Եթե վստահ չեք, որ ձեր կյանքի մյուս մասը ցանկանում եք տվյալ մարդու կողքին անցկացնել, ուրեմն մի շտապեք ասել․ «Այո, ես համաձայն եմ»։ Ինչու չսպասել եւ վստահ կատարել կյանքի ամենակարեւոր քայլերից մեկը։

5. Տարիների ընթացքում նպատակներին հասնելն ավելի է դժվարանում

Մեզանից ամեն մեկն իր երազանքներն ու ցանկություններն ունի։ Սակայն տարիների ընթացքում նպատակներին հասնելն ավելի դժվար է դառնում։ Չգիտես ինչու, մարդիկ սիրում են հետագձել իրեն ցանկություններն իրականացնելու գործընթացը, մինչդեռ այդ ամենը պետք է անել հիմա, այս պահին։ Ճիշտ է, ամուսնանալով ձեր երազանքները հօդս չեն ցնդում, բայց դրանց իրականացման հավանականությունը նվազում է։ Հետեւաբար, կարելի է ցանկություններն իրականացնել միչեւ ամուսնանալը, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։

դիտվել է 23302 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ