Երևան
18 / Հունիս / 2018

Ողբերգական դեպք Երևանում․ երկտողում մեղադրվում է 80-ամյա Սարգիս պապը

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 192 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որտեղ նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին է դիմել իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել իր անչափահաս ազգականի ներկայությամբ, ում հոգեբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/12/1077151/

դիտվել է 30512 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են