Երևան
22 / Նոյեմբեր / 2017

«Սպորտը յուրաքանչյուրի համար». ծրագիրն իր շուրջն էր համախմբել հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների (ֆոտո)

Սեպտեմբերի 11-ին Երևանում մեկնարկեց «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը, որն իր շուրջն էր համախմբել հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան պատանիների։

Ծրագրի ղեկավար Սևակ Հակոբյանը վստահ է. ամբողջ աշխարհում նման նախագծերը լավ առիթ են հաշմանադամություն ունեցող մարդկանց հասարակությանը ինտեգրելու և ավելորդ բարդույթներից ձերբազատվելու համար:

Ծրագիրը կյանքի է կոչել «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ն (JKA Armenia)՝ ԱՄՆ դեսպանատ աջակցությամբ։

15 օրերի ընթացքում պատանիները կապրեն մի հարկի տակ, կծանոթանան արևելյան մարտարվեստների հիմունքներին, կտիրապետեն ինքնապաշտպանական հնարքների, կմասնակցեն հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։ Նրանց համար պարբերաբար կկազմակերպվեն հանդիպումներ սիրված և ճանաչված հյուրերի հետ։

Ծրագրի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, որի ժամանակ հենաշարժողական խնդիրներ ունեցող մասնակիցները կներկայանան արևելյան մարտարվեստների ցուցադրական ելույթներով, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարքներով։

Հիշեցնենք, որ «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ն /JKA Armenia/ մինչ այս նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» և «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրերը, որոնք իրենց տեսակի մեջ եզակի էին Հայաստանում։

Ինչպես նշեցին «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի կազմակերպիչները՝ նախագիծը խոստանում է լինել հագեցած, հետաքրքիր և ուսուցողական։

դիտվել է 2928 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ