Երևան
24 / Նոյեմբեր / 2017

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու հարցով հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն

2017 թ. օգոստոսի 29-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն՝ Գոռ Հակոբյանին, ոստիկանները վնասազերծել են: aravot.am լրատվական կայքը, հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեին, «Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի» վերնագրով հրապարակմամբ նշել է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողության միջոցով նրան կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք են հասցրել:

Նույն օրը armtimes.com լրատվական կայքը դեպքի վայրից տեսանյութ է հրապարկել, որում հստակ երևում է, որ Գոռ Հակոբյանին վնասազերծելու նպատակով արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց: Սակայն, ինչպես տեղեկանում ենք aravot.am-ի վերոնշյալ հրապարակումից, ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել միայն պատանդ վերցնելու դեպքի առթիվ, իսկ Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քերական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. սեպտեմբերի 11-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու և դրա շրջանակում իրապահ մարմինների գործողություններին իրավական գնահատական տալու հարցով: 

դիտվել է 4878 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Maroon 5-ն ու Ջիմի Ֆելոնը կերպարանափոխվել են ու համերգ տվել նյույորքյան մետրոյում

Նոր օրենք. բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին