Երևան
22 / Նոյեմբեր / 2017

Կենդանակերպի նշանները՝ անհույս ռոմանտիկներից մինչև հաստակող սկեպտիկներ. Դուք կզարմանաք՝ իմանալով՝ ով է առաջին տեղում

1. Ցուլ

Ցուլերն այնպիսի մարդիկ են, որ անկողինը վարդի թերթիկներով կզարդարեն, ինքնաթիռի տոմսեր կնվիրեն Ձեզ կամ ուժեղ անձրևին դուրս կվազեն։ Նրանք այնպիսի ռոմանտիկ արարքների են ընդունակ, որոնք հանդիպում են ֆիլմերում։ Միևնույն ժամանակ, Ցուլերն ակնկալում են, որ Դուք էլ նույնը կանեք։

2. Ջրհոս

Ջրհոսը ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Նրանք կա՛մ շատ սովորական են ընդունում Ձեզ, կա՛մ էլ ամբողջ օրը երազում են Ձեզ հետ ամուսնանալու մասին։ Նրանք կա՛մ ամբողջովին արհամարհում են Ձեզ, կա՛մ ողջ ուշադրությունն են կենտրոնացնում Ձեզ վրա։ Մի խոսքով, եթե նա լուրջ է վերաբերվում Ձեզ, ամբողջ օրը սիրային բանաստեղծություններ կգրի, Ձեր դիմանկարը կնկարի կամ կսովորի Ձեր սիրելի երգը կիթառով նվագել։ Նրանք ամեն ջանք թափում են՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր եք նրանց կյանքում։

3. Խեցգետին

Խեցգետինը Ձեզնից չի խնդրի 5-աստղանի ընթրիք կազմակերպել կամ էլ թանկարժեք զարդ նվիրել, որովհետև նրանք կոգևորվեն, եթե անակնկալի բերեք նրանց այդպիսի բաներով։ Նույնիսկ ընդամենը մեկ շիշ գինին նրանց համար կարող է մեծագույն հաճույք լինել, եթե դրանով անակնկալ եք մատուցում նրանց։ Իրականում, նրանք մի շաբաթ կմնան տպավորությունների տակ։ Բանն այն է, որ այս մարդիկ պարզապես ուզում են իմանալ, որ Դուք մտածում եք նրանց մասին ու ուզում եք ջանք թափել՝ նրանց գոհացնելու համար։

4. Այծեղջյուր

Այծեղջյուրները գաղտնի ռոմանտիկներ են։ Նրանք արտասովոր ռոմանտիկ քայլերի չեն գնա Ձեզ համար, բայց եթե նկատեն, որ խնդիրներ ունեք, միանգամից մի հաղորդագրություն կուղարկեն, որ կհուզի Ձեզ։ Նրանք պաղպաղակ կգնեն Ձեզ համար ու Ձեր փոխարեն կանեն ամեն բան, եթե նկատեն, որ Դուք լարված եք։ Այծեղջյուրները չափազանց հոգատար են ու զարմանալիորեն զգայուն, բայց դա երևում է մանրուքներում։

5. Կշեռք

Կշեռքները լավատես են։ Նրանք չեն կորցնում իրենց հավատը։ Կապ չունի՝ քանի անգամ են ընկել անցյալում, կապ չունի՝ որքան մարդ է նրանց ստել կամ դավաճանել, նրանք շարունակում են փնտրել ճիշտ մարդու։ Նրանք հավատում են սիրո գոյությանը, ու այն գտնելը միայն ժամանակի խնդիր է այս մարդկանց համար։ Հոգու խորքում նրանք ռոմանտիկ են, նույնիսկ եթե նրանց կողքին չկա մեկը, ում կարելի է ցույց տալ դա։

6. Առյուծ

Առյուծները գտնվում են անհույս ռոմանտիկների և հաստակող սկեպտիկների մեջտեղում։ Նրանք շատ-շատ են ուզում հավատալ սիրուն, սակայն անցյալում նրանց ցավ պատճառած բոլոր մարդկանցից ու այն պահերից հետո, երբ կարծել են, թե հանդիպել են ճիշտ մարդու, սակայն հակառակն է դուրս եկել, նրանք իրենց կասկածներն ունեն։

7. Ձկներ

Այս նշանին դուր է գալիս ռոմանսի գաղափարը, սակայն նրանք երբեք չեն հետևում իրենց մեծ գաղափարներին։ Նրանք, օրինակ, բանաստեղծություն կգրեն՝ նվիրված իրենց սիրելիին, սակայն կամաչեն այն կարդալ։ Նրանք սիրելիին անակնկալ կմատուցեն՝ իրենց ձեռքերով պատրաստելով ընթրիքը, սակայն կվախենան, թե նրան այն դուր չի գա։ Ձկներն ունեն ռոմանտիկ լինելու բոլոր նախադրյալները, սակայն նրանց հետ են պահում մշտական վախն ու կասկածները։

8. Խոյ

Խոյը կուզենա սիրելիի հետ Փարիզ այցելել ու աստղերի տակ պիկնիկ անել, սակայն երբեք չի խոստովանի դա։ Խոյերն այնքան անկախ են, որ չեն ուզում ցույց տալ իրենց զգացմունքային կողմը։ Նրանք փորձում են ավելի ցինիկ երևալ, քան կան իրականում։ Այս կերպ նրանք պաշտպանում են իրենց սիրտը, համոզվում, որ երբեք ցավ չեն ապրի։

9. Կարիճ

Կարիճներն այն մարդկանցից են, որ սիրահետում են՝ հոգու հետ խաղալով։ Կարիճն այնպիսի մարդ է, որ եթե քաղցր մի բան ասեք նրան, նա Ձեզ հիմար կանվանի, բայց հոգու խորքում կմտածի՝ որքան լավն եք Դուք, որ նման բան եք ասում իրեն։ Նրանք հեշտ չեն արտահայտում իրենց զգացմունքներն ու իրենց երջանկությունը քողարկում են կեղծ բարկությամբ։ Բայց երբ կարողանաք շատ լավ ճանաչել նրանց, կհասկանաք՝ ինչ է նա իրականում զգում ու ուզում ասել։

10. Կույս

Կույսերը մշտապես շրջապատին հետևող մարդիկ են։ Նրանք ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ կատարվում է նրանց շուրջ։ Սա նշանակում է, որ Կույսն ուշադիր լսել է՝ ինչպես են իր ծնողները կռվում, նկատել է իր մտերիմների զուգընկերների սխալ քայլերը և այլն։ Փոխարենը հարաբերությունների լավ կողմի վրա կենտրոնանա, նա ուշադրությունը դարձնում է բացասական երևույթների վրա։ Այս մարդիկ նախընտրում են մնալ մենակ, քան մեկի հետ, ով միայն ցավ է պատճառելու նրանց։

11. Աղեղնավոր

Այս նշանը չի հասկանում ավանդական ռոմանտիկ քայլերը։ Եթե նա սիրում է մեկին, ամեն օր կապացուցի դա՝ լինելով այդ մարդու կողքին, ապահովելով իր ներկայությունը նրա կյանքում։ Նրանք չեն սպասում Վալենտինի օրվան՝ ծաղիկներով կամ շոկոլադով կամ նյութական այլ բանով իրենց սերն ապացուցելու համար։ Անկեղծ ասած՝ Աղեղնավորները կարծում են, որ ռոմանտիկան հիմարություն է։ Նրանք գիտեն ինչպես ցույց տալ իրենց սերն առանց հիմար ձևականությունների։

12. Երկվորյակ

Այս նշանի տակ ծնված մարդկանց համար մարդիկ խաբեբաներ են, սուտասաններ, նրանց չի կարելի վստահել, նրանք ազնիվ չեն, նրանք անում են այն, ինչ ուզում են՝ թքած ունենալով՝ դա քեզ ցավ կպատճառի, թե ոչ։ Երկվորյակի համար դժվար է սիրտը բացել ինչ-որ նոր մարդու առաջ, որովհետև նրանք դժվար են հավատում մարդկանց։

դիտվել է 5997 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ