Երևան
18 / Փետրվար / 2018

Պատմության մեջ ամենաերկար շարունակված պատերազմները

Յուրաքանչյուր ազգի համար պատերազմները միշտ էլ ծանր փորձություններ են եղել: Բոլորն անհամբեր սպասում են այն պահին, երբ վերջապես վրա կհասնի խաղաղությունը: Սակայն երբեմն պատերազմները շատ երկար են ձգվում՝ հարյուրավոր տարիներ, որոնց ընթացքում մի քանի տասնյակ սերունդներ են իրար հաջորդում:

Բյուզանդա-սելջուկական պատերազմ (260 տարի)

 

Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիա) ու թուրք-սելջուկների քոչվեր ցեղի միջև կոնֆլիկտ առաջացավ մեր ժամանակաշրջանի առաջին հազարամյակի վերջին: Սելջուկները, աստիճանաբար գրավելով նոր տարածքներ, ամրապնդում էին իրենց բանակն ու դառնում էին ուժեղ մրցակից անգամ այնպիսի կարող պետության դեմ, ինչպիսին Բյուզանդական կայսրությունն էր:

Բյուզանդացիների և սելջուկների՝ սահմանների վրա զինված բախումմների հաճախականությունը մեծացավ, և 1048 թ. նրանք լիարժեք պատերազմ սկսեցին, որում Երկրորդ Հռոմը (այդպես էին անվանում Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը)սկզբնական շրջանում հաղթանակներ էր տանում: Սակայն դրանց հաջորդում են ամոթալի պարտությունները, և հույները կորցնում են Փոքր Ասիայում իրենց ունեցած գրեթե բոլոր տարածքները՝ սելջուկներին թույլ տալով հաստատվել Միջերկրական ծովի ափին գտնվող ռազմավարական ամրություններում: 1308 թ. մոնղոլների ներխուժման հետևանքով սելջուկների հիմնած Իկոնիայի սուլթանությունը բաժանվում է մանր մասերի, որոնցից մեկն էլ հետագայում դառնում է Օսմանյան կայսրությունը, որի դեմ Բյուզանդական կայսրությունը կրկին շատ երկար տարիներ պայքարեց (214 տարի) ու արդյունքում դադարեց գոյություն ունենալ:

Արաուկանյան պատերազմ (290 տարի)

 

Արաուկանյան պատերազմը նախկին Իսպանական կայսրության մեջ մտնող Չիլիի թագավորության կրեոլյան բնակչության ու մապուչեների միջև շարունակական պատերազմն էր: Արաուկանների հնդկական ցեղերը եվրոպացիներին ամենաուժեղ ու շարունակական հարվածն են տվել, որ երբևէ արել էին այլ հնդկական ցեղեր:

Շուրջ 3 դար տևած պատերազմը՝ սկսած 1536 թվականից, թուլացրեց հակառակորդների ուժերը, սակայն համառ հնդիկները վերջիվերջո հասան իրենց ուզածին՝ Չիլիի անկախությանը:

Հարյուրամյակներ տևած պատերազմի ընթացքում մապուչեները հերոսներ ծնեցին: Նրանցից ամենահայտնին Գալվարինո անունով մարտիկն էր, ով պայքարել է իսպանացիների դեմ կտրված ձեռքերով:

Ռեկոնկիստա (770 տարի)

 

Սա պիրենեյան քրիստոնյաների՝ մահմեդականների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երկարատև գործընթաց էր: Այն սկսվեց 770 թվականին, երբ արաբները գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը, և ավարտվեց 1492 թվականին, որբ քրիստոնյաները նվաճեցին Գրանադու քաղաքը՝ Գրանադյան էմիրատի մայրաքաղաքը՝ թերակղզին դարձնելով ամբողջապես քրիստոնեական:

Հարյուրավր տարիների ընթացքում Պիրենեյան թերակղզին հիշեցրել է հսկայական մրջնաբույն, որտեղ քրիստոնեական տասնյակ թագավորություններ (ի դեպ, որոնցից մի քանիսն իրար հետ հակասությունների մեջ էին գտնվում) արաբական կառավարիչների հետ անդադար պատերազմների մեջ էին:

Արդյունքում մահմեդականների ուժերն ամբողջապես սպառվեցին ու նրանք վռնդվեցին Իսպանիայից: Ռեկոնկիստայի՝ մարդկության պատմության մեջ ամենաերկար տևած ռազմական կոնֆլիկտի ավարտից հետո սկսվեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանը:

դիտվել է 8599 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....