Yelaket.am | Իշխան Զաքարյանին «կուլակաթափ» են անում, Սերժ Սարգսյանի հրահանգով
Երևան
21 / Օգոստոս / 2018

Իշխան Զաքարյանին «կուլակաթափ» են անում, Սերժ Սարգսյանի հրահանգով

Lragir.am _ Ը գրում է ՝

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել:

Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում՝ 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ եւ հողեր է վարձակալությամբ ձեւակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել եւ պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձեւակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երեւանում եւ Կոտայքի մարզում՝ մասնավորապես «Ծաղկաձոր» քաղաքում:
Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը»:

դիտվել է 7676 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են