Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Ինչքան գումար է մուտք գործել բյուջե «կարմիր գծերի» բիզնեսից

Անցյալ տարի, նոյեմբերի 2-ին, նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կառավարությանը, ոստիկանությանը, Երեւանի քաղաքապետարանին հանձնարարել էր՝ 10 օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան միջոցներ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը պետականացնելու, այդ թվում՝ ֆինանսական ողջ հոսքերը պետական կամ համայնքային համապատասխան մարմինների կառավարմանը հանձնելու հարցում լուծում գտնելու համար։
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե համայնքային մարմինների կառավարմանը ֆինանսական ողջ հոսքերը հանձնելուց հետո որքա՞ն գումար է մուտք գործել բյուջե, որքանո՞վ է այդ հանձնումն եղել արդյունավետ։

Երեւանի քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ Երևան համայնքի պարագայում խնդիրն առնչվում է ոչ թե «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, այլ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությանը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Նախագահի առաջարկությամբ Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին N 655-Ա որոշման հիման վրա «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը որպես նվիրատվություն անցել է Երևան համայնքին, այսինքն համայնքն արդեն իսկ կառավարում է ֆինանսական ողջ հոսքերը»,- արձագանքել են մեզ Երեւանի քաղաքապետարանից։

Ինչ վերաբերում է համայնքի բյուջե մուտքագրված գումարներին և գործարքի արդյունավետությանը, ապա մեզ ուղարկված պատասխանում նշել են, որ գործարքի արդյունքում, ի դեմս համայնքային ենթակայության ընկերության, համայնքը ստանձնել է ոչ միայն ակտիվների տնօրինման, այլև պարտավորությունների կատարման իրավունքներն ու պարտականությունները։ «Գործարքն իրականացնելու համար ընկերության ակտիվները (ներառյալ ներդրված սարքավորումները) և պարտավորությունները գնահատվել են հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից, իսկ Երևան համայնքը, որպես նվիրատվություն, ձեռք է բերել ՓԲԸ-ի 100% բաժնեմասը՝ այն տրամաբանությամբ, որպեսզի արդեն Երևանի ենթակայության անցած ՓԲ ընկերությունը ստանձնի ակտիվներին համարժեք փոխառու միջոցների մարման պարտավորությունը (ըստ ավագանու որոշման տեղեկանք հիմնավորման՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության ակտիվների արժեքը կազմել է՝ 2.012.000.000 ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 2.001.000.000 ՀՀ դրամ)»,- նշված է Երեւանի քաղաքապետարանից մեզ ուղարկված պատասխանում։

Մեզ տեղեկացրել են նաև, որ Երևան համայնքը 10 տարվա ընթացքում Երևան քաղաքի բյուջեից իր ենթակայության «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով մարելու է ակտիվների ձեռք բերման համար վերցված փոխառությունների մասով ՓԲԸ-ի պարտավորությունները։
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, այս պահին գերակա խնդիրը ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերն են, իսկ նոր ձևաչափով կառավարման պարագայում ֆինանսական հոսքերի արդյունավետության մասին գնահատական կարող է տրվել առնվազն որոշակի ժամանակահատվածի կտրվածքով մշտադիտարկում անցկացնելուց հետո»,- արձագանքել են Երեւանի քաղաքապետարանից։

դիտվել է 2752 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել