Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Վահագն Աբգարյանը երկուշաբթի դուրս կգրվի

Hraparak.am _ ը գրում է ՝ 

Սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ տեղի ունեցած կրակոցներից հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանի առողջական վիճակը լավ է:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբգարյանը հավանաբար երկուշաբթի դուրս կգրվի բժշկական կենտրոնից․ «Մնում է կարերը քանդեն։ Բարդ վիրահատություն ա եղել, 4 ժամից ավելի վիրահատություն է տեղի ունեցել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր մեկ անձ` Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը, վիրավորվել էր քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: Պարզվել է արդեն կրակողների ենթադրյալ հեղինակների ինքնությունը` 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան, 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով եւ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան։

դիտվել է 3155 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել