Երևան
23 / Հունվար / 2018

Բանակի հիմքը դրվել է 27 տարի առաջ, սեպտեմբերի 20-ին․ հիշում են ազատամարտիկները (ֆոտո)

Hraparak.am _  ը գրում է ՝ 

Այսօր լրանում է Հատուկ գնդի 27-րդ տարեդարձը։ Հատուկ գնդի ջոկատների ազատամարտիկներն այս օրը նշում են Եռաբլուր պանթեոն այցելելով։ 

«1990 թ․ սեպտեմբերի 20-ին մենք բոլոր ջոկատներով Վեհափառ հայրապետի օրհնությամբ, Աստվածաշնչի վրա, Եռագույն դրոշի ներքո երդվել ենք։ Մենք այն ջոկատներն էինք, որ ուզում էինք միասնական, կազմակերպված պայքար ծավալել, բանակ ստեղծել։ Հատուկ գունդը հետագայում դարձավ բանակի հիմքը»,- հիշում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Հատուկ գնդի առաջին հրամանատարը եղել է գնդապետ Սերգեյ Առաքելյանը։
Վաշտերի բազայի վրա էլ, ըստ Ռազմիկ Պետրոսյանի, ձեւավորեցին գնդեր ու բրիգադներ, այդպես էլ հետագայում ձեւավորվեց Հայոց բանակը։

«Այսօր քաղաքական խարդավանքների պատճառով է, որ սեպտեմբերի 20-ը չի նշվում որպես բանակի օր։ Իրականում բանակի հիմքը դրվել է 1990թ․ սեպտեմբերի 20-ին, Հատուկ գնդի ձեւավորմամբ։ Առանձին կամավորական ջոկատներ միավորվել են, ստեղծվել են վաշտեր, հետագայում էլ ձեւավորվել են գնդեր ու բրիգադներ», ասաց Ռազմիկ Պետրոսյանը, որը եղել է Հատուկ գնդի Ապարանի վաշտի փոխհրամանատարը։

Ազատամարտիկներն Եռաբլուր պանթեոնում Հատուկ գնդի 27-ամյակը նշելուց հետո այցելեցին Երեւանի մայրաքաղաքային զորամաս։ Այստեղ էլ ծաղկեպսակներ դրեցին, հիշեցին Հատուկ գնդի ազատամարտիկներին։

 

դիտվել է 1247 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի ռեփերի հետ ներկայացրել է «Մի գնա» երգի remix տարբերակը. 200 հազար դիտո...

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ