Երևան
20 / Ապրիլ / 2018

Ամբողջ ճշմարտությունը Խոսրովի անտառի հրդեհի և հայտնաբերված հանքի մասին

«Սովետական միության շրջանում, մոտ 70-ական թթ. այդ տարածքում սնդիկ են փնտրել, բայց քանակությունն այնքան ցածր է եղել, որ մարդիկ այդ տարիներից հետո այնտեղ ոչ մի քար իրար չեն տվել»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանքի առկայության մասին խոսակցություններին:

Շահեն Խաչատրյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օրերին գտնվում էր անտառում՝ երկրաբանական ուսումնասիրություններ անելու նպատակով: Որպես հրդեհի մարման աշխատակիցներին մասնակից, նա ասաց. «Լսել եմ, որ տարբեր մարդիկ լուրեր են շրջանառության մեջ դնում, թե այնտեղ իբր հանք կա, ինչի համար վառել են և այլն: Դրանք բոլորը սուտ տեղեկություններ են, ասեկոսեներ են: Լսել եմ նաև նախարարությունների անգործության մասին տեսակետներ:

Դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս: Ես իմ ձեռքերով եմ կրակը մարել և ես տեսել եմ, թե ինչպես են երկու նախարարները բահերը ձեռքներին կրակը մարել: Մարդիկ իսկապես ներդրել են իրենց ամեն ինչը: Ես իմ աչքով եմ տեսել, թե մարդիկ ինչպես են աշխատում: Անտառապետն առաջին օրվանից մինչև վերջ այնտեղ է մնացել, քնել, տուն էլ չի գնացել: Այնպես չէ, որ իրենք իմ բարեկամները կամ ընկերներն են, ես պարզ ասում եմ այն, ինչ տեսել եմ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 66719 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...