Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Հին Հռոմում երթևեկում էին տաքսի-մարտակառքերով

Տաքսիները մեծ քաղաքների անբաժանելի մասն են համարվում: Հարմարավետ մեքենաներն առանց ինչ-որ խնդիրների տեղափոխում են ուղևորներին քաղաքի յուրաքանչյուր անկյուն: Զարմանալի է, սակայն մոտ 2000 տարի առաջ Հին Հռոմի քաղաքներում նույնպես հնարավոր էր տաքսի «բռնել» և հեշտությամբ հասնել ցանկացած վայր:

Որպես տաքսի էին ծառայում մարտակառքերը, որում ուղևորների համար նստարաններ էին տեղադրված, իսկ վարում էր կանգնած պետը: Կասկած չկա, որ առաջին դարում հռոմեացիներն արդեն իսկ ծանոթ էին մարտակառքերին. նրանք այս փոխադրամիջոցին հանդիպել էին կելտական ցեղերի դեմ պայքարի ժամանակ: Համարձակ հռոմեացիները ոչ մի խնդիր չունեցան մարտակառքերի կառուցվածքը կրկնելու և մարտակառքը քաղաքացիական նպատակներով օգտագործելու հարցերում:

Հնագույն «տաքսիների» հիմնական խնդիրը անցած հեռավորության ճիշտ հաշվարկումն էր, որն անհրաժեշտ էր վճարման համար նախատեսված գումարի չափը հասկանալու համար: Պարզվում է՝ հռոմեացի ինժեներները 2 հազար տարի առաջ լիովին ի վիճակի են եղել բավականին ճշգրիտ տաքսոմետր ստեղծելու, որն աշխատում էր օդոմետրի հիմքով:

Օդոմետրը սարք է, որը նախատեսված է անիվների կատարած պտույտները հաշվարկելու համար: Դրա ցույց տված նիշերի հիման վրա՝ իմանալով անիվների շառավիղը, հնարավոր էր առանց որևէ խնդրի հաշվարկել մարտակառքի անցած հեռավորության չափը: Հինհռոմեացի գրող-գիտակ Պլինիոսի աշխատություններից մեկում հիշատակվում է այն մասին, որ Մակեդոնացու արշավանքների ժամանակ նրան ուղեկցող գիտնականները իրենց անցած ճանապարհը հաշվում էն օդոմետրորի միջոցով: Զարմանալի է, սակայն նրանց կատարված հաշվարկներն ընդամենը 0.4%-ով են տարբերվում ժամանակակից կատարված չափումներից: Օդոմետրերի մասին հիշատակումներ արված են նաև այլ անտիկ գրողների աշխատություններում, այդ իսկ պատճառով կասկած չի կարող լինել, որ հռոմեացիները տիրապետել են այս մեխանիզմի ստացմանն ու կիրառմանը:

դիտվել է 541 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել