Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

«Սասնա ծռերի» գործով պաշտպանները գործադուլ են հայտարարել

News.am 

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, փաստաբանները գործադուլ հայտարարելու մասին որոշում կայացրին: Լրագրողների հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ այս գործով 11 պաշտպանները որոշել են չմասնակցել նիստին՝ պահանջելով վերջ դնել փաստաբանների խուզարկությանը:

Բանն այն է, որ «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Մուշեղ Շուշանյանը դատարանի շենք մուտք գործելիս թույլ չտվեցին իրենց զննության ենթարկել՝ նշելով, որ դա խուզարկություն է, արձանագրություն կազմվեց եւ որոշում կայացվեց այն մասին, որ հրաժարվում են զննությունից եւ չեն կարող մտնել դատարանի շենք:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի մեկնարկին արձանագրությանը ծանոթանալուց հետո, որոշում կայացրեց խորհրդակցական սենյակ հեռանալ եւ պաշտպաններ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի մասով դատական սանկցիայի որոշում կայացնել: Որից հետո նիստին ներկա 11 պաշտպանները գործադուլ հայտարարելու որոշում կայացրին: Այս պահին ընդմիջում է հայտարարվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

դիտվել է 1216 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել