Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Ինձ շատ ուրախացրեց, որ նա բարձրացրեց միասնական ուղղագրության հարցը, բայց սարսափելի էր, որ այդ հարցը բարձրացնելիս խոսվում է փոխզիջումների մասին

Yelakt.am-ի զրուցակիցը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:

Պարոն Հայրիկյան, Դուք բազմիցս նշել եք, որ սեպտեմբերի 21-ը ոչ թե անկախության օրն է, այլ ինքնորոշման: Խնդրում եմ մեկնաբանեք:

Իմ նշելն ամենևին էլ էական չէ, որովհետև Հայաստանը ունի անկախության օր, դա Հայկ Նահապետի և Բելի կռվի հետ է կապված: Այսինքն` մենք մեր պետականությունը ստեղծել ենք հինգ հազար տարի առաջ: Պաշտոնապես Հայաստանը իր անկախությունը վերականգնել է1918 թվականին,1919 թվականին Հայաստանը որոշեց, որ մայիսի 28-ը պետք է ընդունվի որպես Հայաստանի անկախության վերականգնման օր:
Մեր ժամանակներում` վերջին տասնամյակում անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Այսինքն`անկախության հետ կապված է օգոստոսի 23-ը: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ին, ապա դրանից մեկ տարի առաջ ընդունված անկախության հռչակագրին ժողովրդի հավանության հարցն էր քննարկվում: Եվ հենց ժողովրդի կարծիքն իմանալու գործընթացը կոչվում է ինքնորոշման գործընթաց:
Հետևաբար` 1991թվականին ոչ թե Հայաստանը անկախություն ստացավ, այլ այդ օրը հայ ժողովուրդը ինքնորոշվեց` հավանություն տվեց դրանից մեկ տարի առաջ ընդունված հռչակագրին:

Վերջերս աղմկահարույց էր ռուսերենին չափազանց մեծ կարևորություն տալը: Անհրաժեշտությու՞ն է ռուսերենին տիրապետելը:

Ես ուրախ եմ, որ մենք ունենք լեզվի նկատմամբ այդ ցավագին ու առողջ ընկալումը, երբ լեզվի նկատմամբ որևէ ոտնձգություն ընկալում ես որպես դավադրություն ազգիդ նկատմամբ: Մյուս կողմից ուրախ եմ, որ նույնիսկ այս կեղծված սահմանադրության մեջ ընկալելի է, որ հայերենը մեր պետական լեզուն է: Հայաստանի որդեգրած քաղաքականությանը համահունչ, սա առաջին ոտնձգությունը չէ հայերենի նկատմամբ: Մյուս կողմից,անաչառ լինելով էլ ասենք, որ խոսք չկա այն մասին, թե դա պետք է հայերենի հաշվին լինի: Ես խանդավառ եմ, որ այդպիսի հոծ զանգված ընդվզեց,բայց կարծում եմ, որ վտանգը ավելի շատ գալիս է նրանից,որ մենք որդեգրել ենք հակաքաղաքակրթական քաղաքականություն: Ռուսերենի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորելու կոչերն էլ բխում էր այդ պետական սխալ դիրքորոշումից:

Պարոն Հայրիկյան, ըստ Ձեզ` հայերենը աղքա՞տ թե հարուստ լեզու է:

Երբ ես որոշ շրջանում թարգմանական գործունեությամբ էի զբաղվում, նկատեցի, որ համեմատության մեջ հայերենը զգալի առավելություն ունի, նամանավանդ,եթե ծանոթ ես գրաբարին և տիրապետում ես արևմտահայերենին:
Տարիներ շարունակ ես փնտրել եմ վետերան բառը մեր մտավորականներից մեկի գործերի մեջ <<հնամարտիկ>> բառը տեսա: Գոնե բառաստեղծման տեսանկյունից հայերենը զգալիորեն առատ է: Չնայած դրան`ռուսերենում կան երևույթներ,որ հայերենում չկան: Եթե համեմատելու լինենք, աշխարհի շատ քիչ ազգեր ունեն գործող երկու գրական լեզու,որոնք իրար լրացնում են: Հայերենի հարստության մասին կասկածողը պարզապես հայերեն չգիտի: Հիմնականում թարգմանություններից եմ զգացել, ինչպիսի խորունկ ծով է հայերենը:

Հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ելույթը:

Արամ կաթողիկոսի ելույթը հռետորական շնչով էր, բազում կրկնությունններով: Ես նրա ելույթը որպես կաթողիկոս չեմ դիտարկում(կաթողիկոսի առաջ պետք է խոնարհվել),այլ հրապարակախոս գործչի, այլապես թույլ չէի տա որևէ քննադատական խոսք ասել: Չափից շատ կրկնեց. <<Հայաստանը միայն բիզնեսի համար չէ>>:
Ինձ համար շատ վտանգավոր էր, գուցե ոչ շեշտված, բայց նշվեց Հայաստան և Արցախ: Չկա Հայաստան և Գորիս, չկա Հայաստան և Վան: Կա Հայաստան և վերջ:
Ինձ շատ ուրախացրեց, որ նա բարձրացրեց միասնական ուղղագրության հարցը, բայց սարսափելի էր,որ այդ հարցը բարձրացնելիս խոսվում է փոխզիջումների մասին:
Մենք ունենք միասնական ուղղագրություն, որը պետք է վերականգնենք, հակառակն ասողը դեմ է Պ.Սևակին, Հ.Աճառյանին, Ս.Մալխասյանցին:

Պ.Հայրիկյան, ինչպիսին էր այն Հայաստանը, որն ակնկալում էիք ունենալ անկախությունից հետո:

Եթե հարցի ենթատեքստը այսպես ընկալենք,թե արդյո՞ք համապատասխանում է այսօրվա Հայասատանը այն Հայաստանին, որին ես ձգտում էի, կասեմ` ոչ:
Իսկ որպես եզրափակիչ խոսք, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հայրենակիցներին, հայ ազգի ինքնորոշման օրվա առթիվ, այն ամենակարևոր ձեռքբերումն է, որ կարող է որևէ ազգ ունենալ: Ինքնորոշումը այն ծառն է, որի վրա ծնունդ առավ նրա պտուղը` անկախությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 14293 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել