Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն:
Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով:
Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս Մայր Հայաստանի եւ հայ ժողովրդի»:

դիտվել է 6889 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել