Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Վայրի և կրքոտ. Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Էվա Խաչատրյանը վերջերս է վերադարձել Հայաստան: Նա ամառային հանգիստն անցկացրել է Միացյալ նահանգներում, վայելել արձակուրդը, նոր ու դրական լիցքերով ստացել: Օգտվելով առիթից գեղեցկուհին նաև անկրկնելի ֆոտշարք է արել: Էվան BlogNews.am-ին է տրամադրել որոշ լուսանկարներ, պատմել ֆոտոշարքի մտահղացման ու կերպարի մասին:

Բնությանը միաձուլված և ներդաշնակ. Ծաղկային կոմպոզիցիա ու եթերային գույներ. Ֆոտոշարք, որտեղ գերակշռում է միստիկ ոգին. Էվայի կարծիքով այն տպավորիչ է ստացվել ու բնորոշում է իրեն՝ վայրի ու կրքոտ, միաժամանակ նաև նուրբ ու կանացի. <<Հեղինակը իմ լավ ընկեր Սեդան է: Նրա հետ երկրորդ անգամ եմ աշխատում: Ի սկզբանե այլ տարբերակ էինք մտածել, տաղավարային տաղավարային ինչ-որ բան էինք ուզում, բայց համապատասխան զգեստներ չկարողացա գտնել ու որոշեցինք այլ ուղղությամբ մտածել: Այս կերպարի ոճով Սեդայի հետ միասին ենք զբաղվել: Կարծում եմ՝ բավականին հաջող է ստացվել>>:

 Էվան խոսքով ֆանտաստիկ հանգիստ է վայելել Նահանգներում.<< Մենակ եմ մեկնել հանգստի: Ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացրինք, շրջագայեցի, հետաքրքիր վայրերում եղա: Մի խեսքով մեծ բավականություն եմ ստացել>>:

 

Ի դեպ, դերասանուհու Ամերիկա մեկնելու պատճառներից է եղել նաև մտերիմներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելը:

Դերասանուհու համար այժմ աշխատանքային բուռն շրջան է: Կամերային երաժշտական թատրոնում պատրաստվում են նոր <<Կաբարե>> ներկայացմանը, շուտով կսկսվի նաև <<Կայարան>> հեռուստասերիալի նկարահանումները: Այլ նախագծերից առաջարկներ ևս կան, որոնց մասին դերասանուհին խոստացավ ավելի ուշ պատմել:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

դիտվել է 10895 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել