Երևան
20 / Ապրիլ / 2018

4 աստղային զույգ, ովքեր գիտեն երջանկության գաղտնիքը.

Yelaket.am - ը գրում է ՝

Բոլոր երջանիկ մարդիկ նման են իրար, հետևաբար ենթադրվում է, որ պետք է լինի մեկ ընդհանուր բաղադրատոմս ընտանեկան հարմոնիայի ու բարեկեցության համար:

Բարբարա Սթրեյզանդ և Ջեյմս Բրոլին
19 տարի է ամուսնացած են

Բարբարան կանացի երջանկության հասավ բավական երկար ճանապարհ անցնելուց հետո: Այս աստղային զույգն իրար հանդիպես արդեն հասուն տարիքում, նրանք 50 տարեկան էին: Արդեն 19 տարի է, ինչ ամուսնացած են: Բարբարան կարծում է, որ երջանիկ ամուսնության հիմքում ընկած է հավատարմությունն ու բարությունը, նրանք միմյանց վստահում են ցանկացած հարցում:

Բարակ և Միշել Օբամաներ
25 տարի է ամուսնացած են

Ցանկացած հաջողակ մարդու թիկունքին կանգնած է իր կինը, և այս զույգը այս խոսքերի ամենավառ ապացույցն է: Խելացի Միշելը վստահ է, որ ամուսնությունը- դա ամենօրյա աշխատանք է, և կոչ է անում բոլոր զույգերին միասին շատ ծիծաղել, և երբեք չպառկել քնելու, երբ վիճել եք:

Ժիզել Բյունդխեն և Թոմ Բրենդի
8 տարի է ամուսնացած են

Դասական միություն. Համաշխարհային անուն ունեցող մոդելն ու հաջողակ սպորտսմենը: Նրանք միասին դաստիարակում են 2 երեխա, և իհարկե այս ընթացքում զույգը կարողացել է հաղթահարել բազում դժվարություններ: Սակայն Ժիզել Բյունդխենի խոսքերով ցանկացած դեպքում, ինչ էլ պատահի կարևորը կողակցի աջակցությունն է, որը նրանց կյանքում առաջնային է:

Մերիլ Սթրիփ և Դոն Գամմեր
39 տարի է ամուսնացած են

1978 թվականին Մերիլ Սթրիփի ամուսինը՝ Ջոն Կազալեն քաղցկեղից մահացավ:Դերասանուհին մինչև վերջին վայրկյանը իր ամուսնու կողքին էր և բավական ծանր տարամ նրա կորուստը: Այդ ծանր պահերին նրա կողքին էր քանդակագործ Դոն Գամմերը, որն օգնեց նրան համակերպվեծ կորստի հետ: Կես տարի անց նրանք ամուսնացան: Սթրիփի կարծիքով կարևորը ընտանիքում կողակցին լսելն է, և միասին ցանկացած խնդիր լուծելը:

Նյութի աղբյութը՝ Yelaket.am

դիտվել է 10848 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...