Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Բերդ գյուղի երիտասարդները: 1963 թվականի լուսանկար

Բերդ գյուղի երիտասարդները: 1963 թվականի լուսանկար
Այս լուսանկարում բոլորը իմ ծննդավայրից են։ 1963-ին ես դեռ չէի էլ ծնվել։ Կարելի է ասել, որ այստեղ մեր ծնողների սերունդն է, որովհետև կենտրոնում դասընկերոջս, Արմենի մայրն է։ Ես իհարկե կարող էի նման մի լուսանկար գտնել, որտեղ մայրս է, կամ հայրս, ու հրամցնել Ձեզ, բայց ի՞նչ տարբերություն։ Երջանկությունն ու արևը այստեղ էլ են ճառագում այնպես, ինչպես մեր մանկության փողոցներում։
Այստեղ, գրեթե բոլորին ճանաչում եմ, ոմանք, ցավոք, չկան արդեն, բայց ամենամեծ կորուստը այն է, որ այն շքեղ ու զվարթ Բերդը չկա, իմ սիրելի բերդաքաղաքը, երբ մենք բոլորս՝ մեկս մեկի շուրջ էինք, և յուրաքանչյուր մարդ ապագա ուներ իր երկրում՝ եռակցող վարպետից մինչև լեզվագետ։

Մեր անհավատ մանկության ու պատանեկության մեջ ավելի շատ հավատ կար, սերը հորդում էր ամենուր, մարդիկ քաղաքակիրթ, շրջկենտրոնի մշակույթի պալատը անընդհատ ծանրաբեռնված, սեղանները՝ բակերում ճոխ, հարսանիքները պարզ ու ջերմաջինջ, դռները՝ անկողպեք, մեզանից մեկը երաժշտական էր հաճախում, մյուսը նկարչական, դպրոցը՝ դպրոց էր, ուսուցիչն ուսուցիչ, ու բոլորը մեծատառով մարդ էին, գրեթե բոլորը։

Նայեցեք այս աչքերին։ Ինչքա՜ն հավատ կա վաղվա օրվա հանդեպ, սիրելու ու սիրվելու ցանկություն, սեփական երկրի հանդեպ հպարտություն։
Եթե մենք ուզում ենք այսպես լինի, պիտի լավի ու դրականի մասին շատ խոսենք, խրախուսենք, դադարենք իրար փնովել ու մերկացնել։ Արդեն ժամանակն է, առնվազն, ի պատիվ սահմանում հերոսացած նահատակների, երկիրը երկիր դարձնել։ Մեր երկիրը մեծ հնարավորություններ կունենա, եթե մենք սկսենք հարգել ու բարձրացնել իրար։ Սա պարզից պարզ է։ Իսկ մենք հակառակն ենք անում, յուրաքանչյուր սայթաքում անմիջապես օգտագործում ենք մարդուն իջեցնելու համար, ու այսպես շրջան կազմած, արդեն տարիներ ի վեր։ Այսպես այլևս չի կարելի։
______________________
Grigor Gyozalyan Հարգելի ընկերնե՛ր, եթե դեմ չեք՝ եկեք ամբողջացնենք ցուցակը ու նաև խմբագրումներ կատարենք՝ վկայակոչելով մորս՝ Լաուրա Աբգարյանի և աջից չորրորդի՝ Ռոբերտ Գյոզալյանի վկայությունները. լուսանկարը արվել է ոչ թե 1963թ., այլ՝ 1962-ին՝ միութենական՝ <<Սովետսկի Սոյուզ>> ամսագրի համար. Շամշադին-Բերդ ժամանած ռուս լրագրող-լուսանկարիչները հիացած Տավշո բնաշխարհի գեղեցկությամբ ու մարդկանցով՝ շրջկենտրոնում բազմաթիվ լուսանկարներ են անում և հարցազրույցներ վարում, ապա՝ այդ ամենը զետեղում միութենական հեղինակավոր ամսագրում... Ի դեպ, լուսանկարը արվել է Բերդի նախկին ավտոկայանում՝ այժմյան եկեղեցու հարևանությամբ գտնվող հրապարակում, որտեղից մայրս և ուսանող իր մյուս ընկերները պատրաստվում էին մեկնել Երևան՝ ուսումնառության... Իսկ այժմ անդրադառնանք կազմին` ձախից աջ. 1. Լաուրա Մաթևոսյան - երգում էր Հ. Չեքիջյանի երգչախմբում, 2. Ֆելիքս Մելիքյան - ուսանող - բժիշկ, որ այնուհետ հաստատվել և աշխատել է Դիլիջանում, 3. Լաուրա Աբգարյան, 4. Հենրիկ Փաշինյան, 5. Մարիետա Հարությունյան, 6. Ռոբերտ Գյոզալյան, 7. Ջուլիետա Հովսեփյան - ուսանող, մեդալակիր, 8. Վոլոդյա Մելիքյան - ուսանող - պատմաբան, 9. Ժաննա Բոզոյան - ուսանող - աշխարհագրագետ:

https://david-vanyan.livejournal.com/87811.html?utm_source=fbsharing&utm_medium=social

դիտվել է 30994 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել