Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Պայթյո՞ւն՝ Նուբարաշենի զինանոցում, թե՞ հրդեհ՝ հանդերձանքի պահեստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:

Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշեց, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որևէ զորամասում որևէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որևէ անձ չի տուժել։ Հանգամանքները պարզվում են, տարվում է ծառայողական քննություն»,- ասաց Հովհաննիսյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3057 անգամ

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)