Երևան
19 / Հունիս / 2018

Ձեռքի բութ մատը և ճկույթը կպցրեք իրար. Ջիլ տեսնո՞ւմ եք դաստակի վրա. Ահա, թե ինչ է այն նշանակում…

Վերջին 200 հազար տարիների ընթացքում մարդը շատ է առաջ գնացել, եթե խոսենք էվոլյուցիայի մասին: Նույնիսկ չնայած այն բանին, որ մենք շատ նման ենք մեր նախնիներին՝ ժամանակակից մարդը տարբերվում է շատ ֆիզիկական և անատոմիական առանձնահատկություններով: Դա ապացուցում են թերաճ օրգանները, որոնք տարածված են մարդու օրգանիզմով մեկ:

Գիտնականները թերաճ օրգան են համարում մարմնի այն մասերը, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց ֆունկցիան, բայց դեռ պահպանված են մարդու օրգանիզմում:

Թերաճ օրգանների վառ օրինակներ են կույրաղիքը, սագամաշկը, իմաստության ատամները, նշիկները, տղամարդու պտուկները և արտաքին ականջը: Հնում մարմնի այս հատվածները կարևոր ֆունկցիաներ էին կատարում մարդու օրգանիզմում, բայց այսօր դրանցում ոչ մի անհրաժեշտություն չկա:

Ինչպե՞ս հետևել սեփական օրգանիզմի էվոլյուցիային: Ամեն ինչ շատ հեշտ է: Ձեռքերը դրեք հարթ մակերևույթի վրա՝ ափերը դեպի վեր: Իրար կպցրեք բութ մատը և ճկույթը, իսկ հետո մի փոքր վեր բարձրացրեք:

Եթե դուք ջիլ նկատեք դաստակի վրա, դա նշանակում է, որ դուք նախաբազուկում թերաճ մկան ունեք: Այն կոչվում է երկար դաստակային մկան: Եթե մկանը բացակայում է մեկ կամ երկու ձեռքերի վրա էլ, ապա Դուք մտնում եք մարդկության 10­15%­ի մեջ:

Եթե չեք հայտնաբերել այդ մկանը, անհանգստանալու ոչ մի առիթ չկա: Ժամանակակից կյանքում այն անօգուտ մի բան է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մկանը ոչ մի ազդեցություն չունի ձեռքերի ուժի վրա: Պարզվում է, որ այդ մկանային հյուսվածքները պատասխանատու են կենդանիների ճանկերի առաջացման համար:

դիտվել է 27518 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են