Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Երեխաներս ցրված են աշխարհով մեկ` Բելգիա, Ֆրանսիա, Ամերիկա, Գերմանիա, Ռուսաստան․ հարցազրույց տիկին Լիդայի հետ

<<Երբ այգիս ծաղկուն է, մարգերը` ցանած, երեխաներս առողջ են, սահմանին խաղաղություն է, վերևում էլ` կապույտ ու խաղաղ երկինքը>>,- սա է Yelakt.am-ի զրուցակից Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 80-ամյա բնակչուհի տիկին Լիդայի համար երջանկությունը, ում հետ զրուցեցինք նաև մանկության դժվարությունների, անցած ճանապարհի, երեխաների և երազանքների մասին:


Տիկին Լիդա, ինչպե՞ս կնկարագրեք Ձեր մանկությունը:

Ես ընտանիքիս տասներկուերորդ երեխան էի, երբ ծնվեցի, ինձ կնքեցին այն բուժքրոջ անունով,ով ընդունել էր ծնունդը: Դժվար մանկություն եմ ունեցել: Ընտանիքս հազիվ սննդին էր հասցնում:Չորսդասյա դպրոց եմ գնացել: Մի զույգ կոշիկը պիտի հագնեինք չորս քույերով:

Օգնո՞ւմ էիք ծնողներին:

Անպայման: Ես մեծ գերդաստանում եմ ծնվել,մեծացել: Քսան տարեկանում ամուսնացել եմ: Յոթ երեխա ունեի,երբ ամուսինս մահացավ: Տան հոգսն ամբողջով իմ ինձ վրա էր:Աշխատում էի հողամասում,գյուղատնտեսական գործերով զբաղվում,կարևոր աշխատանքներից մեկն էլ փոստատար լինելն էր: Երանությամբ եմ հիշում այդ ժամանակները:Ափսոս,հիմա չկա նամակագրություն: Կյանքի համն ու հոտն է կորել:

Ասում եք,որ կիրթ մարդուն կյանքում մեծ տեղ եք տալիս:Իսկ Ձեր երեխաները սիրե՞լ են սովորել:

Վայ, իմ ցավոտ տեղն է: Մեծ աղջիկս` Աննան, երազում էր բուժքույր դառնար:Հնարավորություն չունեի,ո՞նց պահեի մյուսներին: Էս մեր ժամանակների հնարավորությունը չկար:Հիմա էլ,որ մի տեղս ցավում է, ինձ հիշեցնում է.<<Տեսա՞ր, մամ, հիմա սովորած լինեի, քեզ էլ կբուժեի>>:Սրտիս դարդ է լինում:Փոքր աղջկաս` Սոնայիս,որոշել էի,ինչ գնով էլ լինի, կտամ կար ու ձև սովորելու:Վերջը ոչ սովորեց,ոչ էլ սիրեց:Երեխան ինչ ուզում է, այն էլ պիտի սովորի:Թե չէ ստիպելով ոչնչի չես հասնի:

Տիկին Լիդա, ո՞րն է Ձեր ամենամեծ ցանկությունը:

Երեխաներս ցրված են աշխարհով մեկ` Բելգիա, Ֆրանսիա, Ամերիկա, Գերմանիա, Ռուսաստան:Շատ եմ կարոտում: Յոթ երեխա ունեմ, տասնչորս թոռ,տասնմեկերորդ ծոռս էլ շուտով կծնվի: Ուզում եմ երեխաներս ապրեն իրենց հայրենիքում, ստեղծեն,աշխատեն, բարիք գործեն:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

 

 

դիտվել է 19030 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել