Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Նոր մանրամասներ` Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղու միկրոավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:18-ին կապ է հաստատվել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ Միներալնիե Վոդի-Ալեքսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ից իրենց մոտ հոսպիտալացված Գոհար Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Սալվի Ավետիսյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան: 

ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց: 

դիտվել է 12912 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել