Երևան
23 / Հունվար / 2018

Կարապետյանները՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին. «Որ խնդրեն էլ, չենք թաթախվի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարճ ժամանակով Հայաստան ժամանած Սամվել Կարապետյանը երեկ վերադարձել է Մոսկվա: Իսկ մինչ այդ հանդիպումներ է ունեցել ոչ միայն իր սանիկների ու սանահայրերի` Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի, այլև իշխանության հետ:

Վերջին «դեպքերից» հետո հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին` հարցրինք լավատեղյակ անձին: «Ոչ, Ծառուկյանն այս օրերին Մինսկում է, գործերով»:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյան եղբայրները, նաև վարչապետ Կարապետյանը, «շատ հանգիստ են վերաբերվում» Սերժ Սարգսյանի 2018-ի հնարավոր վարչապետությանը, գտնում են, որ իրենցը տնտեսությունն է, իսկ անվտանգության, պաշտպանության, ուժային հարցերում «որ խնդրեն էլ, չենք թաթախվի»:

Մեր տեղեկություններով` Կարապետյանները պատրաստվում են առաջիկայում նոր ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես՝ արեգակնային էներգետիկայի ոլորտում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6365 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ