Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

«Ժամանակ». Գեղամյանը պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից, բայց վախենում է

Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջել, որ իր անունն այլևս չարտաբերի ԱԺ ամբիոնից:

Ավելի ուշ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»։

Ողջ օրը ՀՀԿ խմբակցության ամբողջ էներգիան կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանին Արտաշես Գեղամյանի հետ հաշտեցնելու գործը գլուխ բերելու վրա, սակայն անարդյունք: Փաշինյանը պնդում է, որ Գեղամյանը հրապարակային ներողություն պետք է խնդրի:

Որոշ տեղեկություններով՝ Գեղամյանը չի կարողանում մարսել Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իր խայտառակությունը, և երեկվա պոռթկումն ուղիղ կապ ունի դրա հետ:

Մամիկոնիչը երեկ երեկոյան պատգամավորների նեղ շրջանակին ասել է, թե պատրաստ է ներողություն խնդրել Նիկոլից, բայց վախենում է, որ Մոսկվան «բռունցքներով» կհարձակվի իր վրա, ու ինքն էլ տակից չի կարողանա դուրս գալ»:

դիտվել է 7545 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել