Եթե մարդիկ գիտակցեին՝ սպիտակագլուխ անգղը կարևորագույն արժեք է, այդ քայլին չէին գնա. նախարար

«Էկոլոգիական կրթության մասին օրենքի նախագիծը հրաշալի է, սակայն այս ամենը 0-ական ՕԳԳ է ունենալու, քանի դեռ հակաէկոլոգիական որոշումներ են կայացվում»,- դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մնասյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ թեև այս օրենքն ընդունվել է 2001 թվականին, սակայն մինչ օրս չեն նվազել մեր քաղաքի աղտոտվածությունը, ապօրինի ծառահատումների քանակը կամ մայրաքաղաքի կանաչ գոտիների հաշվին սրճարանների «ծլելը»:
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվում այնպիսի դեպքերի համար, ինչպիսին է, օրինակ, համացանցում հայտնված լուսանկարը:
Ի պատասխան նախարարն ասաց, որ սպիտակագլուխ անգղների լուսանկարը համացանցում հայտնվելուց հետ իրենք շատ արագ արձագանքել են. «Լուսանկարում հայտնված անձինք արդեն նույնականացվել են, և ոստիկանությունն արդեն աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ: Կհարուցվի քրեական գործ»:
Մանրամասները՝ տեսանյութում: