Երևան
20 / Ապրիլ / 2018

Պայքարը BOA-ի գավաթի և 144.000.000 դրամի համար սկսվում է

Ցանկացած մեծամասշտաբ միջոցառում, որ անցկացման վայր է հրավիրում բազմաթիվ հյուրերի Հայաստանից և արտասահմանյան տարբեր երկրներից, միշտ դրական է ազդում մեր երկրի հեղինակության վրա: Առավել ևս, երբ կազմակերպվում է այնպիսի մի մրցույթ, որտեղ սպորտն ու ինտելեկտը զուգակցվում են համբերության և հակառակորդի հոգեբանության գնահատման հետ:

Վիվառո ընկերությունը մեր հնագույն հայրենիքի գեղատեսիլ առողջարանային հանգստավայրում կազմակերպում է տարածաշրջանում պոկերի առաջին և ամենամեծ միջազգային մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը սահմանել է 144.000.000 դրամ:
Ծաղկաձորն այս օրերին վերածվում է Պոկերի սիրահարների հավաքատեղի, որտեղ իրենց մասնակցությունն են բերել աշխարհի 15 երկրների 200-ից ավելի ներկայացուցիչ: Նրանք պայքարելու են Battle of Armenia-ի (BOA) գավաթի և մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժնի համար:

Պոկերի սիրահարների թվի արագ աճը տարածաշրջանում, հարյուրավոր մասնակցների ժամանումը Հայաստան թույլ է տալիս վստահորեն ասել, որ մրցաշարը կդառնա ավանդական և իր արժանի տեղը կզբաղեցնի պոկերի միջազգային խաղացանկում:
BOA-ն եզակի հնարավորություն է տալիս մասնակիցներին համատեղել հաճելին օգտակարի հետ: Մասնակցելով սիրելի խաղի մրցումներին՝ հյուրերը միաժամանակ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծաղաձորի  Golden Palace Hotel Resort 5 աստղանի հյուրանոցի հյուրերը հանգստավայրի տեսարժան վայրերից բացի կարող են հիանալ Սևանա լճով և իհարկե, այցելել Երևանի ժամանցի վայրեր:

Ավելացնենք, որ այս խոշոր մրցաշարի հաղթողը բացի BOA-ի գավաթից կստանա 50.000 ԱՄՆ դոլար մրցանակ:

դիտվել է 1218 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...