Երևան
20 / Ապրիլ / 2018

«Չգիտեն իրենց հողն են պահում, թե ուզում են գրավել նոր տարածքներ»․ Աշոտ Ասատրյան

Yelaket.am-ի հյուրն այս անգամ ֆեյսբուքյան տիրույթում իր ակտիվ գործունեությամբ, ռազմական թեմաներով կատարած վերլուծություններով հայտնի Աշոտ Ասատրյանն էր։ Սոցիալական հարթակում իր գերակտիվ մասնակցության մասին մեր զրուցակիցն ասաց.«Սոցիալական ցանցը առաջին հերթին տեղեկատվություն է ապահովում։ Կար ժամանակ, երբ մարդիկ ունեին ինֆորմացիայի ստացման ընդամենը մեկ աղբյուր, և ըստ այդմ էլ, ընդունում էին դա՝ որպես միակ ճիշտ։ 

Այժմ ամեն մարդ կարողանում է ընտրել՝ որն է ճիշտ և որը սխալ՝ հաշվի առնելով ինֆորմացիայի ստացման տարբեր աղբյուրները։ Եթե մի օր արթնանամ և տեսնեմ, որ ֆեյսբուքը չկա, առաջին հերթին շատ կտխրեմ, հիմա բոլորս կոպիտ ասած «նստած ենք» այդ հարթակի վրա։ Ֆեյսբուքն ինձ համար առաջին հերթին աշխատանք է և նոր հետո սոցիալական հարթակ»։

Ուսումնասիրելով վերւինիս գրառումները բանակի, հայ զինվորի, քաղաքական և ռազմական ոլորտների մասին, առաջին հերթին հարց է առաջանում թե ո՞վ է նրա համար հայ զինվորը. «Հայ զինվորը մարդ է, ով պաշտպանում է երկրի սահմանը 2 տարվա ընթացքում, կան մարդիկ էլ, որ ամբողջ կյանքն են դրան նվիրում՝ դառնալով սպա»։

Խոսելով հայ զինվոր և ադրբեջանցի զինվոր տարանջատման մասին Աշոտը նշեց, որ կան հայեր, ովքեր նախապատվություն չեն տալիս մեր զինվորին, բայց եթե մեր բանակում լիներ ադրբեջանական բանակի խնդիրների մի մասը, այդ նույն մարդիկ արդեն ավելի ծանր կտանեին ամեն ինչ և կփոխեին իրենց կարծիքը։

Ըստ Աշոտի՝ ադրբեջանցի զինվորը ծառայում է, բայց չգիտի թե ինչի՞ կամ ո՞ւմ համար. «Չգիտեն իրենց հողն են պահում թե ուզում են գրավել նոր տարածքներ, իսկ մենք գիտենք, որ մեր հողն ենք պահում»։

Անդրադառնալով այն հարցին թե ինչո՞ւ է Ադրբեջանը Թուրքիայից պահանջել այն 4 քաղաքացիներին, ովքեր Արցախ էին այցելել, նա ասաց, որ Ադրբեջանը հսկողություն է սահմանել բոլոր նրանց վրա, ովքեր այցելում են Արցախ, բացի այդ, Թուրքիան հաստատել է, որ այդ քաղաքացիները պարզապես զբաղվել են հայերի պրոպագանդայով և նրանց այցը չի համաձայնեցվել թուրքական կառավարության հետ։ 

դիտվել է 38147 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...