Երևան
22 / Հունվար / 2018

Մամուլյանը այն ռեժիսորներից է, ովքեր ստեղծեցին Հոլիվուդը

Այսօր ԵԹԿՊԻ-ում կայացավ անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին նվիրված Մամուլյանական շաբաթի բացումը, որին ներկա էր նաև Yelaket.am-ի թղթակիցը։ <<Այսօր այստեղ ԵԹԿՊԻ-ում մենք նշում ենք անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 120 ամյակը։ Այս կապակցությամբ մենք հյուրընկալել ենք Ամերիկայում՝ հանրային և մշակութային կապերի պատասխանատու Ռոբերտ Անդերսոնին>>,-ահա այսպես սկսեց իր ողջույնի խոսքը համալսարանի ռեկտոր Դավիթ Մուրադյանը։ Անդրադառնալով կինոյի մեջ Մամուլյանի թողած ավանդին նա նշեց.<<Մամուլյանը այն ռեժիսորներից է, ովքեր ստեղծեցին Հոլիվուդը։ Նա մեծ դեր է ունեցել ամերիկյան կինոյի և թատրոնի մշակույթի մեջ։

Մամուլյանը 60 թատերական բեմականացումների հեղինակ է, ով ճաշակ էր թելադրում հանդիսատեսին>>։ Խոսելով Մամուլյանի ստեղծած նորարարությունների մասին Դավիթ Մուրադյանը նշեց, որ նա իր յուրաքանչյուր ֆիլմով նախանշել է ամերիկյան կինոյի ժանրային առանձնահատկությունը.<<Նա մեծ նորարար էր, ով առաջին անգամ կիրառել է արտակադրային խոսքը և գույնն օգտագործել է որպես հոգեբանական էսթետիկ միջոց>>։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Մամուլյանին նվիրված <<Знак Мамуляна>> գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Սվետլանա Գուլյանը նշեց, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր է ներդրել գրքի ստեղծման համար, բայց այդ ողջ ընթացքում մի վայրկյան անգամ չի տատանվել այն կիսատ թողնելու հարցում.

<<Եթե ինձ 1990 թ.-ին ասեին, որ պետք է գրեի գիրք Մամուլյանի մասին, ինքս էլ չէի հավատա։ Նյութի հավաքման 10 տարվա պրոցես։ Այդ ընթացքում ես պարզապես սիրահարվել էի Մամուլյանին>>, -կատակով նշեց գրքի հեղինակը։ Կինոգետ Մանուկյանը իր խոսքի ժամանակ խնդրանքով դիմեց Ռոբերտ Անդերսոնին, ասելով. <<Գրքում նշված է, որ Մամուլյանի շիրմաքարին տրված է եղել արժանվույն գնահատական՝ մակագրություն, սակայն ինչ֊ինչ պատճառներով այդ գնահատականը որակապես իջեցվել է այժմ։ Ես խնդրում եմ պարզել թե ո՞ւմ կողմից և ինչո՞ւ է դա արվել>>։

Մամուլյանի մասին պատմող գիրքը ընթերցողին այժմ հասանելի է ռուսերեն տարբերակով միայն, բայց հեղինակը նշեց, որ տարվա վերջին կլինի նաև գրքի հայերեն թարգմանությունը։ Նշե՛նք նաև, որ Մամուլյանական շաբաթի ընթացքում ԵԹԿՊԻ- ում մեկ շաբաթ կցուցադրվեն ռեժիսորի հայտնի ֆիլմերը, իսկ ֆիլմերի մասին զեկուցումներ կկարդան համալսարանի դասախոսները՝ կինոգետները։

Պատրաստեց Քրիստինե Ասատրյանը

դիտվել է 4372 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի ռեփերի հետ ներկայացրել է «Մի գնա» երգի remix տարբերակը. 200 հազար դիտո...

Հուզիչ կատարում․ Սարո Թովմասյան և Արթուր Գրիգորյան - Կյանք ու կռիվ

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ