Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

«Գարնանը մսի գինը 5000 դրամ կլինի». Հրաչ Բերբերյանը նախազգուշացնում է

«Դեռ տարեսկզբից ասել ենք, որ տարին այդքան էլ բարեհաջող չէ գյուղատնտեսության համար։ Ձմռանն ունեցանք լուրջ ցրտահարություններ, որոնք բերեցին պտղի, խաղողի բերքի անկմանը։

Այստեղ ոչ ոք մեղք չուներ, իրոք ունեցանք երկարատև խիստ ձմեռ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ «Անասնապահությունը բարձիթողի վիճակում է։ Հենց նույն Գյուղնախարարությունում չեն հասկանում՝ անասնապահությունը գյուղատնտեսության ճյո՞ւղ է, թե՞ ոչ։

Կան տարածված հիվանդություններ, որոնց խնդիրը չի լուծվում։ Էլ չեմ ասում՝ անասնակերի խնդիրը։ Եթե նախորդ տարի մեկ հակ խոտը կարելի էր ձեռք բերել 400-600 դրամով, ապա այսօր այն 1200-2000 դրամ է՝ ըստ խոտի որակի և հակի ծավալի։ Բնականաբար, դա պետք է ազդեր մսի գնի վրա»։ Բերբերյանն ասաց, որ գրավոր դիմել են վարչապետին՝ առաջարկելով օգնություն խնդրել ԱՄՆ-ից, ՌԴ-ից և մյուս երկրներից ու խոշոր կազմակերպություններից.

«Եթե դրսից մեզ անասնակերով չօգնեն, հավատացեք, 30-40% անասունների գլխաքանակի կորուստ ենք ունենալու։ Վարչապետից դեռ պատասխան չենք ստացել, կարծում եմ՝ սրանով պետք է ԱԳՆ-ն զբաղվի, որովհետև միջազգային կազմակերպությունների հետ է աշխատանքը։

Գոնե այդ անասնակերը բերենք, անվճար բաժանենք գյուղացուն, թե չէ գարնանը կունենանք 5000 դրամանոց միս»։

դիտվել է 16692 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել