Երևան
21 / Փետրվար / 2018

Սկանդալային բացահայտում․ ո՞վքեր են կանգնած Եղվարդի անօրինականության հետևում

Econews.am-ը գրում է․

Կոտայք մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերությունը պատրաստվում է շահագործել նավթամթերքի վերամշակման գործարան, որի անմիջապես դիմաց գտնվում է Եղվարդ քաղաքի Նատի թաղամասը, ինչպես նաև պտղատու ծառեր և սննդամթերք արտադրող գործարաններ: Չնայած «Արմօյլ» ընկերության ղեկավար Ալֆրեդ Աբեդին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը ստացել է գործարանի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ամեն դեպքում այս պնդումը կասկածելի է:

«Արդյունաբերական ձեռնարկություն են հիմնում մեզ մոտ և բնակիչները դժգոհում են, որովհետև մեր առողջությանը վտանգ է սպառնում: Չի եղել ոչ մի հանրային լսում: Մենք նամակ ենք գրել տարբեր մարմինների, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել և ոչ մի հանրային լսում չեն կազմակերպել»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Նատի թաղամասի բնակիչ Արթուր Թումասյանը:

Բնակիչները մեզ տրամադրեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն պարոն Արմեն Սաղաթելյանի կողմից ստացված գրությունը, որում ասվում է՝ նախագիծը պետք է ենթարկվեր Բնապահպանության նախարարության կողմից փորձաքննության և միայն վերջինիս դրական եզրակացության առկայության պարագայում կարող է իրականացվել գործարանի կառուցումը:

 

«Մենք չունենք ոչ մի փաստաթուղթ և չունենք ոչ մի տեղեկություն: Մենք ուզում ենք իմանալ՝ որքանով է այս գործարանը վտանգավոր լինելու մեզ համար, չնայած պարզ է, որ վտանգ հաստատ կներկայացնի: Նրանք պատասխանեցին, որ այստեղ այգիներ չկան, դրա համար ենք հիմնել գործարանը: Բայց ընդամենը 10 մետրի վրա 40-50 հա այգիներ կան: Ունենք սալորի, ծիրանենու, ընկույզի և այլ տարբեր տեսակի մրգերի այգիներ»,- ասաց բնակիչը:

Անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը պարզելու նպատակով մենք կապ հաստատեցինք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ, ով ասաց. «ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Արմօյլ» ըներությունը չի անցել համապատասխան փորձաքննություն և ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Հարուցված վարույթի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ուշագրավ է ևս մեկ հանգամանք: Ինչպես պնդում է բնակիչը. «լրատվամիջոցներից մեկին քաղաքապետն ասել է, որ չի լինելու նավթի վերամշակում, այլ միայն յուղի պահեստավորում, իսկ «Արմօյլ»-ից պատասխանել են, որ լինելու է նավթավերամշակման գործարան:

Ստացվում է Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը պնդում է՝ նավթամթերքի վերամշակման գործարան չի լինելու, այլ տարածքում կառուցվում են յուղի պահեստներ, իսկ այցելելով ընկերության պաշտոնական կայքէջ պարզ է դառնում, որ «տարածաշրջանում միակ նավթամթերքի վերամշակման գործարանը շուտով կգործի»:

 

«Նրանք պնդում են, որ վնաս կարող է լինել միայն այգիներին, բայց դուք էլ այստեղ այգի չունենք: Ինչպե՞ս չունենք, եթե 10 մետրի վրա այգիներ են: Հրավիրել ենք մի շարք լրատվամիջոցների, որ գան նկարահանեն: Բավականին մեծ ծառեր են՝ 5, 6, 7 տարվա ծառեր են: Նրանք պնդում են, որ բնակչության համար վտանգ չի ներկայացնում, բայց այստեղ էլ 50 տուն բնակչություն կա, 50 ընտանիք կա, հենց դիմացը թաղամաս կա: Եթե «Արմօյլ»-ը խոստովանում է, որ այգիներին վնաս է, ինչպե՞ս կարող է մարդկանց վնաս չլինել: Թեկուզ, եթե յուղի պահեստ է ստեղծվելու չէ՞, այստեղ հսկայական տարրաներ են տեղադրվելու և դրանց բերանները հերմետիկ չեն փակվելու, որովհետև եթե հերմետիկ փակեն, ապա այդ գազերի ճնշման տակ պայթյուն է լինելու, իսկ եթե բաց թողեցին, ապա արևի տակ, այդ գազերը պետք է դուրս գան, դա էլ արդեն թույն է»,- շարունակում է Նատի գյուղի բնակիչ Արթուրը:

Ի դեպ, մենք դիմեցինք նաև ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ տեղեկացրեցին, որ ԱԻՆ դիմել են միայն բնակիչները, իսկ «Արմօյլ» ընկերությունը՝ ոչ: ՀՀ ԱԻՆ ծառայությունը ոչ մի փաստաթուղթ չի տրամադրել ընկերությանը կառուցվող գործարանի անվտանգության մասին վկայող: Նախարարությունը շուտով կպատասխանի բնակիչների նամակին:

«Բոլորն անխտիր դժգոհ են և մենք ամեն ինչի պատրաստ ենք, պայքարելու ենք: Եթե նման արտադրություն լինի, երևի թողնենք երկիրը հեռանանք: Տնօրենին հարց ենք տալիս՝ բա ո՞ր պայթեց, ի՞նչ ենք անելու, ասում է՝ մենք հատուկ տեղ ենք սարքել, որ գյուղը գնա լցվի այդտեղ»,- մանրամասնում է Արթուրը:

Մանրամասները ` http://econews.am/?p=9221&l=am

 

դիտվել է 81476 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....