Երևան
19 / Հուլիս / 2018

«Կնոջս հետ արագ թաքնվեցինք». ինչ է պատմել ականատեսը՝ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին. «Ժողովուրդ»

Երեկ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցներից «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, թե ինչ է տեսել: «Կնոջս հետ վերոնշյալ ժամին գնում էի հիվանդանոց՝ մեր մտերիմներից մեկին այցելության: Մի քանի մետր էր մնում, որ հասնեինք հիվանդանոցի մուտքին, մեկ էլ լսվեցին կրակոցանման ձայներ, սկզբում մտածեցի, թե երեխաներն են, երևի պայթուցիկներն են պայթեցնում:

Բայց նկատեցի, որ արդեն մեր գլխավերևով կարմիր գծեր են անցում, ու հիվանդանոցի տարածքի մարդիկ այս ու այն կողմ են փախնում: Հասկացա, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է: Հիվանդանոցի կենտրոնական մուտքի դիմացը ռեստորան կա, կնոջս հետ արագ թաքնվեցինք այնտեղ: Այդ ժամանակ նկատեցի, որ մի տղամարդ էր մեքենայից կրակոցներ արձակում, որից հետո նստեց մեքենան ու անկանոն կերպով վարելով՝ փախավ:

Նրա հետևից մեկ այլ երիտասարդ էր վազում և հետևից մի քանի՝ 5-6 կրակոցներ արձակեց: Միգուցե այդ կերպ նա փորձեց կանգնեցնել մեքենան, որ չփախչի»:

Կրակոցների ականատեսը երկար ժամանակ կնոջ հետ թաքնված է մնացել՝ վախենալով անգամ հիվանդանոց մտնել. «Կինս ինձ ասաց, թե գնանք, հիվանդանոցի մեկ այլ մուտքով ներս մտնենք ու մեր բարեկամին տեսնենք, ես կտրականապես մերժեցի, քանի որ մտավախություն ունեի, որ ամեն ինչ նորից կսկսվի, ու այդպես էլ մեր բարեկամին չտեսանք: Ու մեր նման շատ այլ մարդիկ ճանապարհի կեսից էլ հիվանդանոց չմտան, երևի նրանք էլ վախեցան»: 

Իսկ թե ինչն էր եղել կրակոցների պատճառը, դեռևս հայտնի չէ, քանի որ իրավապահները չեն բացահայտել կռվի մասնակիցներին: Նրանց գտնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Բայց տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է, քանի որ սովորություն է դարձել անհասկացվածությունը զենքով պարզելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14795 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են