Երևան
23 / Հունվար / 2018

Կալիֆոռնիայի անտառային հրդեհների արդյունքում զոհվել է 15 մարդ

Կալիֆոռնիայում ահագնանում են անտառային հրդեհները: Լոս Անջելեսի շրջաններում բնակվող շատ մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից:

«Մենք բախտավոր ենք, որ այժմ անվտանգության մեջ ենք: Մնացածը կարող ենք վերականգնել»,- ասում է Անահեմ Հիլս քաղաքի բնակիչ Էրին Վիլյամսը:

Կիրակի օրը Հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհները դեռևս չեն նահանջում՝ վնասելով նահանգի մի շարք շրաններ:

Բազմաթիվ մարդիկ տարհանվել են իրենց բնակավայրերից դեպի ավելի անվտանգ վայրեր:

«Մենք այժմ օգնում ենք մարդկանց վերադառնալ իրենց տները: Այստեղ են մեր սոցիալական աշխատակիցները, ովքեր շրջում են բոլոր ապաստարաններով և զրուցում մեկ առ մեկ մարդկանց հետ՝ ճշտելու նրանց կարիքները, ծրագրերն ու հնարավոր օգնության միջոցները»,- ասում է Մարինի շրջանի առողջապահության ոլորտի աշխատակից Մեթ Վիլիսը:

Տարհանված հաստատությունների շարքում է նաև Սանթա Ռոզ հիվանդանոցը, որը տարհանել է հիվանդներին, երբ կրակը մոտեցել էր հիվանդանոցին:

«Մեզ մոտ էին գտնվում մոտ 30 հիվանդներ շտապօգնության բաժնում և 100 հիվանդներ հիվանդանոցում, որոնց թվում կային ծայրահեղ ծանր ու սովորական հիվանդներ, հղի կանայք, երեխաներ: Ամբողջ անձնակազմը մոբիլիզացվել էր: Բոլորը մասնակցում էին հիվանդների տարհանման աշխատանքներին»,- ասել է Սանտա Ռոզ հիվանդանոցի բժիշկ Ջոշուա Վեյլը:

Նահանգային իշխանությունները հայտնում են, որ անտառային այս հրդեհների արդյունքում զոհված մարդկանց թիվը աննախադեպ է: Նրանք կարծում են, որ զոհերի թիվը, սակայն, բնական այս աղետի արդյունքում կլինի ավելի մեծ:

դիտվել է 1907 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ադրբեջանական կողմը փորձելու են թիրախավորել հայկական կողմի դիրքերն օդից. Yelaket.am

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ