Երևան
20 / Ապրիլ / 2018

Մեր միասին ապրած հինգերորդ աշունն էր, երբ նա գնաց...

Իմ զինվորը 27 տարեկան է. բարձրահասակ, թիկնեղ, կիսագանգուր մազերով, կիսափակ ժպիտով.... մեր բաժանումը տեղի ունեցավ դեռևս տարիներ առաջ, երբ նա որոշեց գնալ.... ես չեմ հիշում հրաժեշտի պահը, բայց ինձ թվում է վերցրել է ավտոմատը, կախել իր թիկնեղ ուսից, ետ տարել դեմքիս անփույթ թափված գանգուրները, համբուրել ճակատս ու գնացել... ես չեմ հիշում մեր հրաժեշտի պահը, որովհետև գիշեր է եղել, իսկ ես՝ քնած...

Մեր միասին ապրած հինգերորդ աշունն էր, երբ նա գնաց... շատ բան չեմ հիշում նրանից. մի անգամ միասին գնացել ենք Ձախ Հարութի համերգին, մի անգամ ինձ ծաղիկներ էր բերել..սարի վայրի ծաղիկներ՝ գույնզգույն, ուրախ... մի անգամ էլ Ամանորին ձեռքս չէր հասնում սեղանին դրված կոնֆետին, խնդրեցի, որ ինձ կոնֆետ տա, գրկեց ինձ այնպես, որ հասնեմ կոնֆետներին ու իմ ձեռքով վերցնեմ ինչքան ուզում եմ: Նրանից հետո դա ինձ համար դարձավ սովորություն, երբեք երեխաներին հատով կոնֆետ չեմ տալիս, գրկում եմ, որ իրենց ձեռքով վերցնեն ինչքան ուզում են:

Գնա՜ց... շատերի նման գնաց ինձանից՝ առանց հրաժեշտի ու ներողության... իսկ ես սպասում էի, կարոտում, ջերմում, տխրում... մինչև մի օր մայրս ափերումս ամուր սեղմած նկատեց ևս մեկ նամակ նրան գրված... և իրեն մեղավոր զգալով բացատրեց ինձ, որ նա էլ չի գալու... ու ինչ որ բառեր ասաց՝ Արցախ, հայրենիք, հերոս...բայց ոչինչ չէի հասկանում, ափերումս հուսահատ թրջվել էր նրան գրած վերջին տողերս. «Պա'պ, ես սպասում եմ քեզ, բայց տատիկն ավելի շատ»:

Իմ զինվորը 27 տարեկան է... ու կապ չունի ո՞ր թվականին, ե՞րբ... նա միշտ 27 տարեկան է, գանգուր մազերով, բարձրահասակ, թիկնեղ.... իսկ մեր բաժանումն ամենագեղեցիկն էր. նա վերցրել է ավտոմատը, կախել իր թիկնեղ ուսից, ետ տարել դեմքիս անփույտ թափված գանգուրները, համբուրել ճակատս ու գնացել...չնայած չեմ հիշում հրաժեշտի պահը, բայց ինձ թվում է այդպես է եղել...

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 42802 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և մյուս ցուցարարներին

«Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ». Սերգեյ Դանիելյան

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...