Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Այսօր «ուրբաթ 13» է. ինչու՞ են մարդիկ վախենում տարվա այս օրերից. հետաքրքիր փաստեր

Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է, տարածված արևմտյան սնահավահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից: Բժշկության մեջ սա համարվում է ֆոբիա և հաճախ անվանվում «պարասկևիդեկատրիաֆոբիա»:

Տերմինը առաջարկել է ամերիկացի հոգեթերապևտ Դոնալդ Դոսեյը, որը բառը կազմել է հունարեն՝παρασκευή (հինգշաբթի) և δεκατρία (տասներեք) բառերից: Դոսեյը այս երևույթը ուսումնասիրել է որպես իր՝ անխելամիտ վախերի թերապիայի մի մաս: Նրա խոսքերով՝ «եթե դուք կարողանաք այս բառը սահուն ասել մի քանի անգամ, ապա ձեր վախը ուրբաթ 13-ի հանդեպ կանհետանա»:

Այս ֆոբիան տրիսկայդեկաֆոբիայի՝ 13 թվի վախի մասնավոր դեպքերից է: 13 թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա», իսկ այս ֆոբիայի տարատեսակը՝ ուրբաթ 13-ից վախն անվանվում է «պարասկևիդեատրիաֆոբիա», հունարեն՝ Paraskeví (Παρασκευή, «ուրբաթ») և dekatreís (δεκατρείς, «տասներեք») բառերից: Այս օրվա հանդեպ սնահավատությունը կարող է ծագած լինել Միջին դարերում, «սերելով Հիսուսի խորհրդավոր ընթրիքի և խաչելության պատմությունից», որտեղԱվագ հինգշաբթի օրը առկա էին 13 անհատներ՝ Ավագ ուրբաթում Հիսուսի մահից մեկ օր առաջ: Մինչև 19-րդ դարը ուրբաթ 13-ի անհաջողակ լինելու մասին ոչ մի տվյալ չկա: Հնարավոր է, որ այս սնահավատության տարածմանը նպաստել է 1907-ին տպագրված Թոմաս Վ. Լոուսոնի հանրահայտ «Ուրբաթ, 13-րդ» վեպը:

Այս վեպում բրոքերը սնահավատության շնորհիվ շահում է և Ուոլ Սթրիթում ամսվա 13-րդ ուրբաթ օրը խուճապ առաջանում: Ենթադրվող պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի Ֆիլիպ IV թագավորը ձերբակալել է հարյուրավոր տաճարական ասպետներ:

Ըստ Աշևիլի Սթրեսի կառավարման կենտրոնի և ֆոբիայի ինստիտուտի, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ-ում այս օրից վախենում է մոտ 17-21 միլիոն մարդ՝ սրանով օրը դարձնելով պատմության ամենասարսափելի օրը:

Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսում կորչում է 800-900 միլիոն դոլար: 

դիտվել է 15955 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ