Երևան
18 / Փետրվար / 2018

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Բիլ Գեյթսը 24-րդ անգամ անընդմեջ դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը՝ գլխավորելով Forbes հանդեսի հրապարակած վարկանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Microsoft-ի ղեկավարի կարողությունը հասնում է 89 մլրդ դոլարի: Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 81,5 մլրդ դոլարով, դարձել է երկրորդը, երրորդ տեղում վարկանիշը կազմողները դրել են Ուորեն Բաֆեթին, որի կարողությունը, ըստ Forbes-ի գնահատումների, 78 մլրդ դոլար է: Տարվա ընթացքում իրենց դրամագլուխներն ավելացրել են ցուցակում հայտնված 289 գործարարներ այն դեպքում, երբ միայն 51 միլիարդատերեր են «աղքատացել»:

Նրանց թվում է նաեւ ԱՄՆ-ի գործող նախագահը: Պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու մեկ տարվա ընթացքում Թրամփը կորցրել է 600 մլն դոլար եւ հաստատվել վարկանիշի 248-րդ տեղում: Նրա կարողությունը գնահատել են 3,1 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ տարվա ընթացքում ավելի են հարստացել. նրանց միագումար կարողությունը հասել է 2,7 տրլն դոլարի, ինչը 300 մլրդ դոլարով ավելի է, քան անցյալ տարի: Ցուցակում տեղ գտած յուրաքանչյուր բիզնեսմենի կարողության միջին չափը նույնպես աճել է՝ 6 միլիարդից մինչեւ 6,7 մլրդ դոլար:

Վարկանիշում չի հաջողվել տեղ գրավել նրանց, ում դրամագլուխները չեն գերազանցում 2 մլրդ դոլարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

դիտվել է 8612 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....