Երևան
22 / Հունիս / 2018

Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը

Ամեն ընտրությունից հետո, սկսվում է նոր ընտրապայքարը, իսկ միջանկյալ ընտրությունները հենց ընտրապայքարի մի մաս են, ընտրություններից 12 առաջ սկսված ակտիվությունը բավարար չէ հաղթանակի հասնելու համար։

Հայաստանում խոշորացված համայնքների ընտրություններն են, իսկ պայքարի մեջ են հիմնականում այն ուժերը, որոնք այս պահին ունեն ԱԺ մանդատներ, իսկ արտախորհրդարանական ուժերը, որոնք պետք է հենց այս ընտրությունների ժամանակ ակտիվ լինեն, որ հաջորդ ԱԺ ընտրություններին մանդատ ունենա, կարծես՝ այդ մասին չեն էլ մտածում։

Այս ամեննի արդյունքում քաղաքական դաշտը լճացել է։ Արտախորհրդարանական ուժերը, որոնք մասնակցել են վերջին ԱԺ ընտրություններին, ստացել են քվեներ, գուցե ոչ բավարար, բայց քվեներ՝ չմասնակցելով ընտրություններին անտեսում են սեփական ընտրողին, հաջորդ անգամ ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ։

Այս լճացած քաղաքական դաշտի ֆոնին էլ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցում է կատարելու պառլամենտական կառավարման համակարգի, այստեղ էլ ունենք խնդիր, կարևոր փոփոխությունից առաջ բոլոր ուժերին և հասարակությանը 2 հարց է հետաքրքրում՝

• Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը։
• Արդյո՞ք պայքար է սկսել նախագահի և վարչապետի միջև։

Ով կլինի հաջորդ վարչապետը կամ ինչպիսի պայքար է սկսել նախագահի և վարչապետի միջև այդքան էլ էական չէ, քանի որ այս հարցերը չեն գլխավորը, կան առաջին հայացքից ավելի մանր հարցեր, որոնք և հետագայում օրակարգ պետք է ձևավորեն, բայց արի ու տես մեր փորձագիտական և քաղաքագիտական շրջանակներին, մանր ու միջին կուսակցություններին այս ամենը կարծես չի էլ հետաքրքրում։

Հաղթանակը ՏԻՄ ընտրություններում, ավելի էական է քան 5-6 մանդատը խորհրդարանում, քանի-որ վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը, ավելի շատ կախված են ընտրողից, իսկ այդ նույն ընտրողը մասնակցում է նաև ՏԻՄ ընտրություններին, և այո ով հաղթում է ՏԻՄ ընտրություններում, կամ մասնակցում է այդ քաղաքական գործընթացին կարող է և՛ վարչապետի հավակնություն ունենալ և՛ ԱԺ նախագահի, իսկ մամլո ասուլիսով ասված լուրջ մտքերն արագ մոռացվում են։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

դիտվել է 43761 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԱԱԾ-ն չի սահմանափակվում Մանվել Գրիգորյանով

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են