Երևան
28 / Հունվար / 2020

Երբևէ կատարված ամենատարօրինակ սպանությունները

ԱՄՆ-ում ամեն տարի իրականացվում է 11-16 հազար սպանություն: Ի դեպ` վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիների միայն 55%-ը մահացել է անձամբ իրենց անհայտ մարդու կողմից բռնության միջոցով: Մնացած 45%-ը կա՛մ անցյալում շփում են ունեցել իրենց ապագա սպանողի հետ, կա՛մ նրանց հետ բարեկամական կապի մեջ են եղել:

Հետաքննությունների դաշնային բյուրոն ամեն տարի նաև հրապարակում է սպանությունների ոչ մեծ ցուցակ, որոնք կատարվել են արտասովոր, զավեշտալի միջոցներով:

 

Գիտնականի «ճառագայթային վրեժը»
Պրոֆեսոր Գարոլդ Սիմզը, ով իր ողջ կյանքը նվիրել էր ատոմային ֆիզիկային, լիովին պատահաբար պարզել է, որ մինչ նա փորձում է գիտական գաղտնիքներ բացահայտել, իր կինն իրեն անամոթաբար դավաճանում է հարևանի հետ: Սիմզը ծառայության նպատակով իրավասություն ուներ ռադիոակտիվ իրերի հանդեպ, որոնք էլ հենց դարձան նրա գլխավոր զենքը: Երեք ամիս շարունակ աննկատորեն նա իր կնոջ կոսմետիկ միջոցների մեջ միկրոտարրեր էր ավելացնում, որոնք ծանր ռադիոակտիվ ճառագայթներ էին արձակում: Խաբված ամուսնու գործունեության արդյունքներն ի հայտ եկան կնոջ դեմքի վրա: Անհավատ կնոջ մաշկն արդեն մեկ ամիս անց պատվեց կարմիր, զզվելի հետքերով և անանցանելի վերքերով, այնուհետև սկսեցին թափվել մազերը: Կնոջը տանջում էր անդադար սրտխառնոցը: Նա հետզհետե կորցնում էր տեսողությունն ու, վերջիվերջո, ամբողջովին կուրացավ: Ինչքան անցնում էր ժամանակը, այնքան ավելի շատ էր «քայքայվում» դաժան գիտնականի կինը՝ հենց իր աչքերի առջև. դեմքի սպիներն ու հետքերը վերածվեցին արյունահոսող վերքերի, քայքայվեցին քիթն ու ականջների բլթերը: Երեք ամիս անց կինը մահացավ: Տարօրինակն այն է, որ այս ողջ ժամանակահատվածում կինը ոչ մի անգամ չի այցելել բժշկի, և միայն դիահերձումից հետո է պարզվել, որ մահվան պատճառը ճառագայթային հիվանդությունն էր: Բժիշկների ուսումնասիրություններն ու հարևանների ցուցմունքները նշմարեցին խաբված ամուսնու հետքը: Գարոլդ Սիմը, ով նույնպես զարմացած էր իր վրեժի արագությունից ու դաժանությունից, անգամ չփորձեց արդարանալ և իր կյանքի մնացած տարիներն անցկացրեց ճաղերի հետևում:

 

Ծառայողական «պարտք»
Զինվորական սերժանտ Ջոն Ջո Վինտերը սերժանտ չէր լինի, եթե իր անհավատարիմ կնոջը սպանելու ցանկությամբ ընթանար այլ հայտնի գիտական գործիչների հետքերով: Սերժանտն իր հանցանքը կատարելու համար օգտագործել է այն, ինչ ի պաշտոնե վերապահված էր նրան՝ տարբեր հզորություն ունեցող իրեր:

Ջո Վինտերը, իհարկե, կնոջից գաղտնի, մեքենայի բեռնախցիկը լցրեց մահացու վտանգավոր բեռներով: Ըստ նրա՝ դատարանում տրված ցուցմունքի՝ այնտեղ տեղադրել է 750 կգ լավագույն որակի տրոտիլ և փոքրիկ ժամացույցային մեխանիզմ:

Ճանապարհորդության ողբերգական ավարտի ընթացքում սերժանտի կինն իր սիրեկանի հետ միասին «սփռվեց» շուրջբոլորը: Պայթյունն այնքան հզոր էր, որ այն լսել են անգամ մարդիկ, որոնք աղետի վայրից տասնյակ կմ հեռավորության վրա էին գտնվում: Ճանապարհի այն հատվածում, որտեղ գրանցվել էր պայթյունը, առաջացել էր 50 մ խորություն ունեցող փոս: Դեպքից հետո ոստիկաններին հաջողվեց գտնել մեքենայի ընդամենը մի քանի մանր բեկոր:

 

Հարևանյան սպանություն
Ո՞վ է արժանի դատապարտման, վտանգավոր կի՞նը, որը պարբերաբար մեղադրանքներ էր ներկայացնում ոստիկանությանը, թե՞ տղամարդը, որն իր տան հետևի այգում ռեակտիվ կործանիչի շարժիչ էր պահում և ժամանակ առ ժամանակ օգտագործում էր այն հաճույքի համար:

Ոչ երիտասարդ և բավական կռվարար կինը, ում անունը Փաթթի Վինտեր էր, և ոմն պարոն Հեյմը, ով շարժիչի տերն էր, հարևաններ էին: Հարկ է նկատել, որ կատարվելիք աղետում տիկնոջ ծանր բնավորությունն այնքան էլ մեծ դեր չի ունեցել: Դժվար թե ինչ-որ մեկը կարողանար խաղաղ ապրել, եթե իր հարևանությամբ պարբերաբար լսվեին ձայներ, որոնք ռազմադաշտում լսվող սարսափելի աղմուկ կհիշեցնեին: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը, հոգնած կնոջ՝ հարևանի նկատմամբ արվող անդադար բողոքներից, զգուշացրեց Հեյմին ձերբազատվել սիրելի խաղալիքից:

Ոստիկանությանը դիմելու համար Հեյմի վրեժը երկար սպասեցնել չտվեց հարևանուհուն: Տղամարդը, սիրալիր կերպով կնոջը հրավիրելով մի գավաթ թեյ խմելու և հաշտվելու, նստեցրեց հարևանուհուն շարժիչի վարդակի հենց հետևում և որոշ ժամանակ անց սեղմեց կոճակը: Փաթթի Վինտերից մնաց միայն քարե ճանապարհին տպված նրա սև ստվերը: Հեյմին բժիշկները ճանաչեցին որպես հոգական հիվանդ և երկարատև բուժում նշանակեցին:

 

Զգուշացե՛ք, երեխաներ են:
Ծնողների մեծ մասը սիրում է իր երեխային. սա աքսիոմ է: Իհարկե, նրանք իրենց հերթին երեխաներից սպասում են փոխադարձ լավ վերաբերմունք և զգացմունքներ: Ոմն Փիթեր Սթունը, ով հարգարժան ամերիկացի էր և ըստ հարևանների՝ օրինակելի հայր ու ամուսին, մի օր օգտագործեց երեխայի դաստիարակությամբ զբաղվելու իր իրավունքը վերջին անգամ կյանքում: Թե ինչում էր մեղադրում իր ութամյա դստերը՝ Սամանտային, պարզ չէ, սակայն հասկանալի է, որ արարքը լուրջ էր, քանի որ պատիժը հետևյալն էր. հայրը երեխային թույլ չէր տվել ընթրել և պարտադրել էր նրան ողջ երեկո նստել իր սենյակում:

Մանկահասակ աղջկա ռեակցիան ընտանիքում «քրեակատարողական համակարգ ներդնելուն» ապշեցրեց քաղաքի ողջ բնակչությանը: Սկզբում Սամանտան գնաց իր սենյակ և այնտեղ մնաց որոշ ժամանակ: Այնուհետև դուրս եկավ խոհանոց, որտեղ ոչ ոք չկար, և սեղանին գտնելով հոր՝ սառող սուրճով լի բաժակը, դրա մեջ գցեց առնետի դեմ 72 թունավոր կոճակ: Սուրճը լուռ խառնելուց հետո Սամանտան վերադարձավ իր սենյակ: Խոհանոց մտնելով՝ հայրը հասցրեց ընդամենը մեկ կում անել թունավոր խառնուրդից և տեղում շունչը փչեց:

Տեղի օրենսդրության համապատասխան՝ օրենքի առջև հավասար են բոլորը՝ անկախ տարիքից: Դատավարություն տեղի ունեցավ ութամյա աղջկա համար: Դատարանը լուրջ հետազոտություններ անցկացրեց, պարզեց, որ Սամանտան հոգեկան ոչ մի շեղում չունի, և այդպիսի շեղում չի ունեցել նրա նախնիներից և ոչ ոք: Դատավճռի համաձայն՝ հանցագործությունը կանխամտածված չէր և տեղի է ունեցել խիստ աֆեկտի ադեցության տակ:

դիտվել է 1931 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Մալյանը զանգահարել է կնոջը. նոր մանրամասներ

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից