Երևան
18 / Հունիս / 2018

Պուտինյան Ռուսաստանի հետ առճակատմանը զուգահեռ Արեւմուտքը պետք է պաշտպանի իր արժեքները

«Երբ ես չորս տարի առաջ ժամանեցի Մոսկվա՝ որպես Ռուսաստանում ԵՄ դեսպան, երկու բլոկների միջեւ հարաբերությունները լարված էին, սակայն նորմալ գործում էին: Մի քանի ամիս անց Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը եւ սկսեց ռազմական միջամտություն Ուկրաինայի արեւելքում՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները հասցնելով ամենացածր մակարդակի սառը պատերազմի ժամանակաշրջանից հետո: Նրանք այդ օրվանից գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Մեր միջեւ տարաձայնությունները հսկայական են եւ բխում են եվրոպական անվտանգության սկզբունքներից»,-The Guardian-ում գրում է ՌԴ-ում ԵՄ նախկին դեսպան Վիգաուդաս Ուշացկասը:

«Այսօր Կրեմլի ամբողջ ապարատը մեկ նպատակ ունի՝ 2018թ.-ին ապահովել հարթ եւ «վստահություն ներշնչող» նախագահական ընտրություններ, ինչի շնորհիվ կրկին իշխանության կգա Վլադիմիր Պուտինը: Ամենայն հավանականությամբ, նախագահի վեցամյա պաշտոնավարման ժամկետում, Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ աշխարհայացքների ներկայիս առճակատումը կշարունակվի: Այդ առճակատման կենտրոնում հիմնական տարաձայնությունները կապված կլինեն Ուկրաինայի եւ Վրաստանի ապագայի ու դաշինքներ ընտրելու նրանց իրավունքի հետ: Այդ հակամարտությունը կապված է նաեւ եվրոպական հիմնարար արժեքների հետ»:

«Ռուսաստանում մենք տեսնում ենք եվրոպական ժողովրդավարության անկյունաքարերի շարունակական մերժումը, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվության, խոսքի ազատության եւ քաղաքական բազմակարծության անտեսումը, այն ամենը, որոնք ծաղկում էին Ռուսաստանում Ելցինի եւ Գորբաչովի օրոք: Օտարերկրյա ներդրողները բախվել են անվստահելի հեռանկարների հետ հովանավորչության համակարգի աճի, օրենքի թույլ ուժի եւ քաղաքական անկանխատեսելիության պատճառով»,- նշում է Ուշացկասը:

«Ռուսաստանի ապագան ռուսաստանցիների ձեռքում է: Դա նրանց գործն է, որոշել թե ովքեր են ուզում լինել՝ եվրոպացիներ, ասիացիներ, թե ինչ որ «եզակի բանաձեւ», որն իր մեջ ներառում է թե մեկը, թե մյուսը,- ասվում է հոդվածում:- Եթե 2024թ.-ից հետո կամ ավելի վաղ նրանք որոշեն գնալ եվրոպական ճանապարհով, մենք պետք է պատրաստ լինենք նրանց աջակցելու: Սակայն պետք է նրանց հստակ հասկացնել, որ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է Կիեւով եւ սկսվում է այն հանգամանքի հանդեպ հարգանքով, որ Ուկրաինան ընտրել է Եվրոպան, ինչպես նաեւ հավատարմությունը եվրոպական պաշտպանական կարգուկանոնի հանդեպ: Դեպի Եվրոպա ճանապարհը չի կարող անցնել Ռուսաստանում կառավարվող ժողովրդավարության միջոցով»:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

դիտվել է 11901 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են