Երևան
19 / Օգոստոս / 2019

Պուտինը հնարավորություն չունի համաչափ պատասխան տալու Վաշինգտոնին

«Թրամփը եւ Պուտինը փոխանակում են պատժամիջոցներ. դրանց մի մասը ժպիտ, իսկ մյուս մասը լուրջ մտավախություններ են առաջացնում»,- Tagesspiegel-ում գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը:

«Հետնաբեմում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան բեմի վրա: Դիվանագիտական ներկայացուցիչների դեմ ուղղված պատժամիջոցները, որոնք փոխանակում են ռուսաստանցիները եւ ամերիկացիները, ավելի շատ «երգիծանք եւ հումոր» անվանակարգում են: Այս դեպքում դրամայի կարող է վերածվել «փոքր եւ միջին հեռահարության միջուկային ուժերի» պայմանագրից դուրս գալու շուրջ առաջացած տարաձայնությունները, որոնք դեռ հրապարակված չեն, կամ ողբերգության, եթե վեճին հաջորդի սպառազինության նոր մրցավազքը»,- մեկնաբանում է լրագրողը:

«1987թ.-ին գերտերությունները պայմանավորվել են ցամաքային բալիստիկ հրթիռների եւ 500-ից մինչեւ 5,5 հազար կմ շառավղով թեւավոր հրթիռների արգելքի մասին: Այդ պայմանագիրը Եվրոպայում վերջ դրեց սպառազինության մրցավազքին, իսկ ներկայիս հակամարտությունը ստիպում է վերադառնալ սառը պատերազմի ժամանակներ: Դրա համեմատ դիվանագետների եւ հյուպատոսարանի ներկայացուցիչների հարցով հակամարտությունը զավեշտալի է»,- ասվում է հոդվածում:

«Պուտինը հնարավորություն չունի համաչափ պատասխան տալու Վաշինգտոնին Կոնգրեսի կողմից ընդունված հակառուսաստանյան պատժամիջոցների համար»,- նշում է հեղինակը: «Նա ապրանքներ չունի, որոնք ԱՄՆ-ին անհրաժեշտ են, իսկ սպառված տնտեսության արդիականացման համար նրան անձամբ անհրաժեշտ են արեւմտյան տեխնոլոգիաները եւ ներդրումները»:

«Միջուկային զենքի զինանոցը, միգուցե, համաշխարհային քաղաքականության միակ ոլորտն է, որտեղ Ռուսաստանը կարող է մրցել ԱՄՆ-ի հետ: Պուտինը ցանկանում է ազատվել սահմանափակումներից, որոնք բխում են «փոքր ու միջին հեռահարության միջուկային ուժերի» պայմանագրից: ԱՄՆ-ն այդ հարցում ներառում է նաեւ ՆԱՏՕ-ին՝ դրանով խնդիրների որոշումները հասցնելով միջազգային մակարդակի»:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

դիտվել է 8465 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին